Մարդկանց 90 տոկոսը շարժվում է ըստ եղած դրվածքների, առջընթաց չի մտածում, և իր վարքով սիտուացիոն է: 
1 տոկոսը առաջ է ընկած եղածից, երևույթներից, և, կանխատեսելով մոտալուտը, անհանգստանում է, փորձում կողքիններին զգուշացնել սպասվողի մասին, ու դառնում է ծաղրի առարկա: 
9 տոկոսը «բջեր» են, որոնց ընդհանուր, հանրային ոչ մի բան չի հետաքրքրում, այլ միայն իրենց շահը: Սրանք զբաղված են կողքինների հաշվին իրենց հարցերը լուծելով:
Խնդիրը մեկ տոկոսինն է, հասկանալը թե ոնց 90 տոկոսին բան հասկացնեն, շեղեն նրանց իրենց սպասողական, կախյալ, ստորադաս, ինչ-որ առումով, անինքնասեր ու «անգյալ», բայց հենց դրա պատճառով և դաժան վիճակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել