Իմ կողմից մի շատ հարգված մարդ ժամանակին հետաքրքրիր համեմատություն արեց հայրենիքի նկատմամբ սիրո վերաբերյալ: Կարծում եմ, որ տարվա մեջ լինում են օրեր, երբ էդ համեմատության մասին պետք է բարձրաձայնվի: 
Երբ տղան աղջկան (կամ հակառակը) սիրո խոսոտովանություն է անում, դա անում է առանձին, միայն էդ աղջկա համար լսելի ձայնով, որովհետև էդպես շատ ավելի գեղեցիկ ա, որովհետև սեր խոստովանելը խիստ անձնական է ու բացի այդ, էդ խոստովանության պահը բացի տվյալ զույգից ոչ մեկին էլ չի հետաքրքրում: Հիմա նույնն էլ հայրենիքի նկատմամբ սերն ա: Մարդիկ կան` առավոտից երեկո, օրը 24 ժամ, համացանցում, փողոցում, ավտոբուսում պատեհ-անպատեհ ու հիմնականում ամպագոռգոռ բառերով ու բաժակաճառային ոճով չգիտես ում ցույց են տալիս, թե իբր ինչքան շատ են սիրում հայրենիքը: Ասածս էն ա, որ, հարգելիներս, մի քիչ զուսպ սիրեք ձեր հայրենիքը, եթե սիրում եք իհարկե: Էդ սերը իզվռաշենիայի մի վերածեք: Ինչքան ուզում եք՝ սիրեք Ձեր հայրենիքը, բայց սիրեք այն Ձեր մեջ: Հավատացեք, ոչ մեկին, բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում, թե դուք ինչպես և ինչքան եք սիրում այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել