Սահմանին զոհված օդաչուներին հետ բերելու համար հատուկ գործողություն իրականացրած զինվորականները ՊՆ-ի կողմից արժանացել են խոշոր դրամական խրախուսանքի: Շնորհակալություն մեր ռազմական գերատեսչությանը՝ նվիրումը գնահատելու համար, բայց առավել կարևոր է մեր հատուկ ջոկատայինների բարձր բարոյական պահվածքը՝ ամբողջ փողը հանձնել զոհված օդաչուների ընտանիքներին:

Հենց այստեղ է հայի և ադրբեջանցու տարբերությունը. բոլոր նրանց համար, ովքեր մեկ-մեկ ասում են, թե 700 տարի ապրում ենք կողք կողքի ու նման ենք իրար:

Ոչ, մեր և թուրքի գեները խիստ տարբեր են, տարբեր են նաև արժեքներն ու մարդկային հատկանիշները: Դա նկատել եմ նաև անձնական փորձով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել