Արդ, գոհություն Աստծու, որ մասնակից է դարձնում մեզ Հիսուս Քրիստոսի հաղթական երթին և մեր միջոցով իր գիտության բույրն է տարածում ամենուրեք: Փրկության ճանապարհին գտնվողների մեջ ապրենք, թե կորստի ճանապարհին գտնվողների մեջ, մեր կյանքը Քրիստոսի ձեռքով Աստծուն ընծայված անուշահոտ խնկի նման տարածում է իր բույրը: Կորստի ճանապարհին գտնվողների համար մահաբույր և մահաբեր է թվում մեր կյանքը, բայց փրկության ճանապարրհին գտնվողների համար կյանքի բուրմունք է, որ տանում է դեպի կյանք: Սակայն ո՞վ կարող է ապրել այսպիսի մի կյանք: Անշուշտ ոչ նրանք, ովքեր վաճառքի են հանում Աստծու խոսքը, այլ մենք, որ անկեղծորեն ենք խոսում Աստծու առաջ՝ որպես Քրիստոսին միացած Աստծու պատգամավորներ:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Կորնթացիներին 2:14-17)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել