Կանադական Ֆրեդերիկտոն քաղաի բնակիչ Ռոն Մորեյսը Mcdonald’s–ից գնած սուրճի իր բաժակի մեջ սատկած մուկ գտավ։ Տղամարդը կենդանու դիակը հայտնաբերել է այն բանից հետո, երբ բացել է սուրճի բաժակի կափարիչը, որպեսզի վերջին կումն անի։

1

Մորեյսը պատմում էր, որ պարբերաբար օգտվում է արագ սննդի կետի սուրճից։ Բայց այս անգամ, օգտագործելուց հետո, ստամոքսում ցավեր և սրտխառնոց ունեցավ։0

Դեպքից հետո McDonald’s–ի աշխատակիցները սրճարանի տարածքում ուսումնասիրությւոններ կատարեցին, բայց այդպես էլ կրծողի հետք չգտան։ Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը նույնպես չգտավ մկան առկայության հետքեր։

McDonald’s–ը դեռևս ներողություն չի խնդրել տղամարդուց, քանի որ դեպքի հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել