Տեր ենք:

Կրկին Բուխարեստում եմ: Ամեն անգամ կարմիր թելով բոլոր զրույցներում և հանդիպումներում անցնում է հայկական համայնքի թեման: Անհուն հպարտություն ես զգում հայրենակիցներիդ համար, որոնց կշիռը, լուման, քաշն անգնահատելի հավելյալ արժեք են ստեղծում ազգային իքնազգացողության համար: 
Մարդիկ, որոնք հայ են մեզ և քաղաքացի` իրենց երկրների համար: Որոնք նախարար, պատգամավոր, գրող, հրապարակախոս, տաքսիստ, ոսկերիչ, ուսանող և դասախոս են դառնում իրենց մտավոր ներուժով, իրենց աշխատասիրությամբ, իրենց ճակատագիրը սեփական ուժերով կերտելու գենետիկական նախախնամությամբ:

Որոնք ազգային հավելյալ արժեք են ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, որոնք լքել են երկիրը երեկ, տարիներ ու դարեր առաջ, բայց մեկ է, սիրում են իրենց ծագումնաբանությունը, քարը, լեռը, ակոսը, եկեղեցին ու արտը, փողոցն ու գյուղը, որոնցով իրենք հայ են մնում ու հայ գոյատևում: Որոնց հայացքը Էյֆելյան աշտարակ, Դանուբ, Կարմիր հրապարակ ու Հոլիվուդ տեսնելիս, սրտում ածանցում ու երևակայում են Արարատը, Արեշն ու Շուշին, Մատենադարանն ու Տաթևը:

Ու կրկին համոզվում ես, որ 10 միլիոն ենք, բայց տասնապատիկ ավել ենք: Ունենք 42000 քառ. կմ պետականություն, բայց իշխանություն ենք այնտեղ, որտեղ կանք: Ապավինում ենք Տիրոջն ու տեր ենք մեզ, մեր Հայրենիքին ու մեր ճակատագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել