Ռեկորդային փոքր չափերի շունը լույս աշխարհ է եկել ամերիկյան Կալիֆորնիա նահանգում։

28 գրամ կշռող և թեյի գդալի մեջ տեղավորվող տակսա ցեղատեսակի այս շանը կոչել են Բեյոնսե` ի պատիվ աշխարհահռչակ փոփ աստղի։

Այս շնիկը ծնվել է հինգերորդը և նրա սիրտը չի աշխատել, բայց անասնաբույժի ջանքերից հետո նա կենդանություն է առել։ Այժմ երկու շաբաթական շնիկը կշռում է 128 գրամ և հեշտությամբ տեղավորվում է պլաստիկ քարտի կամ iPhone–ի վրա։ Կենդանիների հարցերով զբաղվող The Grace Foundation–ն արդեն հարցում է ուղարկել Գինեսի ռեկորդների գրասենյակ` այս փոքրիկի ռեկորդը գրանցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել