Սուտ է, լկտի սուտ: Միշտ մոռանում ենք, որ մինչև հայկական կողմը ԼՂ հակամարտությանը չտվեց ռազմական լուծում, հարցը մեր օգտին չլուծվեց, ու մինչև հայկական կողմը չսատկացրեց ադրբեջանական բանակը, նրանք իրենց խելոք չպահեցին։ Մոռանու՞մ ենք, որ հենց ռազմական լուծման ժամանակ էր, որ աշխարհի աչքին առյուծ ձևացող Ադրբեջանը կատվի նման վազեց ու ծնկաչոք հրադադար խնդրեց, ու, ցավոք, այդ ժամանակից մինչ օրս աշխարհը մեզ փորձում է համոզել, որ այն չունի՞ ռազմական լուծում: Ոչ, նրանք քաջ գիտակցում են, որ ցանկացած ռազմական գործողության վերսկսման դեպքում ես իմ հաջորդ նյութը Բաքվի հրապարակից եմ տալու: Ու սա լինելու է սահմանին կանգնած 18 տարեկան տղերքի շնորհիվ միայն, այլ ոչ թե համացանցում ու փողոցներում փիղ ճղող մարդկանց ու քաղաքական «գործիքների»  շնորհիվ:

Աշխարհը մոռանում է, որ նա այնքան թույլ է, որ անգամ չի կարողանում չեզոք գոտում խփված ուղղաթիռին մոտենալ, իսկ հիմա երբ մենք կրկին մեր սեփական ուժերով տղերքին հետ բերեցինք, ու կրկին անգամ ադրբեջանական փուչիկը պայթեց աշխարհի առաջ, աշխարհը մեզ համոզում է, որ այս հարցը ռազմական լուծում չունի՞: Բա կարող ա՞ տղերքը գնացել, ադրբեջանցիներից ծնկաչոք աղաչել են, որ դիակները հետ տան: Դա եղել է հենց խնդրին ռազմական լուծում տալու շնորհիվ:
Ոչ 1915 թվականին, ոչ 1988-ին, ոչ 1994-ին մեր խնդիրները դիվանագիտական ճանապարհներով չեն լուծվել, այն լուծվել է միայն կոշտ, ցավալի, կորուստներով ու այրունով շաղաղված ռազմական գործողությունների շնորհիվ: Փառք մեր այն զինվորներին, որոնք իրենց կյանքի գնով սուտ դիվանագիտությանն ապացուցել են, որ հողն արյունով են պահում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել