Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակումCosmo.am-ը գրում է․

Տղամարդիկ այլ կերպ են մտածում. այդ փաստի հետ պետք է հարմարվել: Իսկ որպեսզի համակերպվելու պահն ավելի հեշտ հաղթահարվի, փորձենք բացատրել տղամարդկանց խիստ բնորոշ, իսկ կանանց համար անհասկանալի մի քանի տարօրինակություն:

Տարօրինակությունը: Նա չի լսում, երբ դու իր հետ խոսում ես:

Բացատրությունը: Տղամարդկանց ուղեղը կառուցված է այնպես, որ նրանք միևնույն միավոր ժամանակահատվածում կարող են միայն մի խնդրի լուծման վրա կենտրոնանալ: Այդ պատճառով, համակարգչային խաղով զբաղված քո սիրելին անտեսում է քո հարցերը կամ ընդհատում է քեզ խոսելու ընթացքում:

Տարօրինակությունը: Նա քեզ ծաղրում է ընկերական շրջապատում:

Բացատրությունը: Այդ միջավայրում նրա ուղեղում աշխատում է «ընկերական ռեժիմ» ազդանշանը: Նա սկսում է կատակներ անել իր ընկերների հետ և դու դառնում ես նրա հումորի առարկան միայն այն պատճառով, որ ենթագիտակցորեն ընդգրկում է քեզ իր ընկերների շարքում: Վատ մխիթարություն չէ:

Տարօրինակությունը: Երբ դու վատ դրության մեջ ես, նա չի փորձում քեզ սփոփել:

Բացատրությունը: Տղամարդիկ գտնում են, որ խնդիրները պետք է լուծել արագ և կտրուկ կերպով: Այդ պատճառով, քո տխուր պատմությունը լսելուց հետո նա ոչ թե ժամանակ է կորցնում քեզ գրկեու ու արցունքներդ սրբելու վրա, այլ աշխատում է կոնկրետ լուծում առաջարկել:

Տարօրինակությունը: Նա չի օգնում քեզ ձեր արձակուրդը կազմակերպելու հարցում:

Բացատրությունը: Արձակուրդը երեք ամիս հետո է: Դա քո ընկերոջ համար մի ամբողջ կյանք է: Տղամարդիկ ապրում են «այսօր և հիմա» սկզբունքով: Երկարաժամկետ ծրագրեր կազմելը նրանց բնորոշ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել