Կրիաների Cairns վերականգնողական կենտրոնի Օլիվ Ռիդլի անունով կրիան, որը բաց է թողնվել Ավստրալիայի հյուսիսարևելյան ափամերձ շրջանում, կծում է կաղամարին ու վայելում ծովում լողալը։
Ինդոնեզիայի Բորնեո շրջանի Օրանգուտանների խնամքի կենտրոնի աշխատակիցները փրկել ու խնամում են փոքրիկ որբացած օրանգուտանին։
Չինաստանի Շանդոնգ նահանգի Ռոնգչենգ բնակավայրում միմյանց հետ մարտնչող կարապները։
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ծառուղով քայլող մարդիկ։
Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի անցկացրած զորավարժությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուսումնասիրում է քարտեզը։ Իսկ այդ ընթացքում Հարավային Կորեան Հյուսիսայի Կորեայի հետ սահմանին՝ Դեղին ծովի վիճարկվող տարածքում, կրակային զինավարժություններ էր իրականացնում՝ չնայած Փհենյանի նախազգուշացումներին։
Մումբայի նավերի ջարդոնի հրապարակում աշխատակիցները բարձրանում են Հնդկաստանի առաջին ավիակիրը՝ «INS Vikrant»-ը։ Խորհրդանշական այս ավիակիրը գնվել էր Բրիտանիայի կողմից 1957թ․ և նշանակալի դեր խաղացել Հնդկաստան-Պակիստան պատերազմի ժամանակ՝ 1971թ.-ին, իսկ արդեն 1997թ․-ին այն այլևս դադարեցվեց գործածվել։
Ապստամբները տանկով անցնում են Սիրիայի Հալեպի շրջանի Զահրա և Նուբոլ գյուղերի միջև ընկած տարածքով։
Ֆլորիդայի Ջեքսոնվիլ լողափին՝ Լեննադու կելտական փառատոնի շրջանակներում, Մեթ Հոփքրաֆտը նետում է գերանը։
WBO չեմպիոն ֆիլիպինցի թեթևքաշային բռնցքամարտիկ Մենի Պակքիաոն (աջից) և ամերիկացի բռնցքամարտիկ Քրիս Ալգերին Մակաույում տեղի ունեցող մենամարտի ժամանակ։
16 տոննա կշռող բեռնատարը ռեկորդ է սահմանել` դրա տակով սլացող Lotus F1 մեքենայի վրայով ամեաերկար ցատկը կատարելով։ Այս համարձակ փորձի ընթացքում բեռնատարը, 31 մ/վ արագությամբ ընթանալով, 25 մետր բարձրության ցատկ է կատարել։
Լոնդոնի մետրոպոլիտենի՝ ոստիկանական ուղղաթիռից մեծ բարձրությունից արված լուսանկարը, որը պատկերում է գետի երկու կողմերում վառվող փողոցային լույսերը։
Ձմեռային լողի ակումբի 78-ամյա անդամ Իվան Աբրոսիմովը ձգումներ է անում Յենիսեյ գետում զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, Կրասնոյարսկ։
Բեռնատարով ճամփորդող մարդիկ հայտնվել են Մարոկկոյի Օուարզազատ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի մեջ։ Առնվազն 8 մարդ է զոհվել, և 24-ն անհետ կորել Մարոկկոյի հարավում տեղի ունեցած փոթորիկի պատճառով գոյացած ջրհեղեղից։
Ձնով լցված լքված մեքենան ձնաբքից հետո կանգնած է Նյու Յորքի Չիկտովագա բնակավայրում։ Տարածքում կանխատեսվող ջերմաստիճանի կտրուկ բարձացման հետևանքով՝ այս շրջանում ձյան հալվելու հետ կապված հեղեղներ են սպասվում։
Սելենա Գոմեսը Կալիֆորնիա Լոս Անջելես քաղաքի «Nokia» թատրոնում կայացած «2014 American Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում՝ իր կատարման ժամանակ։
«Soyuz TMA-15 M» հրթիռի թռիչքը Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Հրթիռը Միջազգային Տիեզերակայան տեղափոխեց ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովին, Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Սամանտա Քրիտոֆորետիին և ԱՄՆ տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության տիեզերագնաց Թերի Վիրցին։