63-ամյա Մերի Կոալեսն այլևս չի կարող սրտի ուզած տեղը գնալ և վարել իր սովորական կենսակերպը։ Բանն այն է, որ նրա օրգանիզմը չի կարողանում դիմադրել Wi-Fi սարքերից և բջջային հեռախոսներից արձակվող ճառագայթմանը։ Նա կրում է «Aaronia Shield» կոչվող գործվածքից կարված վզկապ, որով հաճախ փողոցով քայլելիս ծածկում է դեմքը։ Նա տարօրինակ տպավորություն է թողնում անցորդների վրա, սակայն նա ասում է, որ այս գործվածքը միակ բանն է, որի շնորհիվ ինքը կարողանում է պաշտպանվել վնասակար ճառագայթումից։ Մի շարք այլ մարդկանց պես Մերին ևս վստահ է, որ ինքը տառապում է գերզգայունության համախտանիշով։ 

The list of places off-limits to Mary Coales is extensive. The 63-year-old can’t go to theatres, restaurants, cinemas, airports, or parks

Աշխարհի բնակչության մոտ 5 տոկոսը, այսինքն՝ մոտ 3 միլիոն մարդ, կարծում են, որ իրենց մոտ առկա է այս համախտանիշը։ Պարզ ասած՝ սա ալերգիա է էլեկտրոնային սարքավորումներից արտազատված ռադիոճառագայթներից ու միկրոճառագայթներից։ Այս սարքավորումների թվում են բջջային հեռախոսները, հեռուստացույցները և անգամ լամպերը։ Դրանք արտազատում են չիոնիզացնող ճառագայթում, որը, տարածված տեսակետի համաձայն, չափազանց ցածր հաճախականության է, որպեսզի որևէ ազդեցություն թողնի մարդու առողջության վրա։

Այնուամենայնիվ, անգամ այդ ցածր հաճախականությամբ ճառագայթները կարող են վնաս հասցնել վերոնշյալ համախտանիշով տառապող մարդկանց։ Այս մարդիկ գանգատվում են այնպիսի ախտանշաններից, ինչպիսիք են՝ գլխացավերը, քնախտը (լեթուրգիա), սրտխառնոցը, շնչառական խնդիրները։ Հարցազրույցի ընթացքում Մերին ասել է.

Ես չէի հավատում, որ էլեկտրամագնիսական գերզգայունության համախտանիշ գոյություն ունի, մինչև որ այն ինձ մոտ ի հայտ չեկավ։ Պարզապես անհավատալի է, որ ես կարող էի տարիներ շարունակ հանգիստ օգտվել տարբեր տեխնոլոգիական սարքավորումներից, իսկ հետո հանկարծ զրկվել այդ հնարավորությունից այս ձեռքբերովի համախտանիշի պատճառով։

Մերին ստիպված է եղել հիմնովին փոխել իր ողջ կենսակերպը, որպեսզի կարողանա խուսափել Wi-Fi ու հեռախոսային ազդանշաններից։ Ներկայումս թե՛ բջջային հեռախոսներն ու պլանշետները, թե՛ Wi-Fi-ը համատարած բնույթ են կրում, ուստի շատ դժվար է դրանցից հեռու մնալ։ Մերին հազվադեպ է հասարակական վայրեր հաճախում, իսկ ինչ վերաբերում է հյուր  գնալուն, նա միայն այն դեպքում է համարձակվում անել դա, եթե ընկերները նախապես անջատում են տան բոլոր այն սարքավորումները, որոնք կարող են ճառագայթում արձակել։

The number of wifi hotspots is set to rise to 21 million next year, and there are more mobile phone contracts than people

Առաջին անգամ ամերիկացի բժիշկ Ռոբերտ Օ. Բեքերն է բարձրաձայնել այն միտքը, որ էլեկտրամագնիսական դաշտերը կարող են ազդել մարդկանց առողջության վրա։ 60-ականներին այս բժիշկը պնդում էր, որ էլեկտրական պիլոնները կարող են բացասաբար անդրադառնալ մոտակայքում բնակվող մարդկանց վրա։

Եթե Դուք ևս անհանգստացած եք, որ Wi-Fi –ը կարող է վնասել Ձեզ, ապա պահպանեք տարրական անվտանգության կանոնները. նստե՛ք երթուղիչներից (ռաուտեր) առնվազն մեկ մետրի հեռավորության վրա և նոութբուքը մի՛ դրեք Ձեր ծնկներին։ Այնուամենայնիվ, այս նախազգուշական միջոցառումներն առանձնապես չեն օգնում էլեկտրամագնիսական գերզգայունությամբ տառապող մարդկանց, իսկ տեխնոլոգիաներից ամբողջովին զերծ մնալն անհնար է, եթե, իհարկե, Դուք չեք բնակվում Ավստրալիայի աբորիգենական ցեղերում։ Անլար երթուղիչները տեղադրված են ամենուրեք՝ ռեստորաններում, բարերում, կանգառներում ու անգամ հասարակական ավտոբուսներում։

Թեպետ գիտական աշխարհում դեռևս կոնսենսուս չկա առ այն, թե արդյոք տեխնոլոգիական սարքավորումների օգտագործումը կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, վերջերս անցկացված որոշ հետազոտությունների արդյունքները հուշում են, որ, այնուամենայնիվ, հարկ է որոշակի զգուշավորություն ցուցաբերել էլեկտրոնային սարքավորումների կիրառման հարցում։ Այսպես օրինակ՝ 2011 թ.-ին գիտնականները տեսածրեցին արտասահմանյան համալսարաններից մեկի ուսանողների ուղեղները, և պարզվեց, որ արական սեռի ուսանողների ուղեղի ակտիվությունը նվազում էր, երբ նրանք գտնվում էին WI-Fi ճառագայթման գոտում, ինչի հետևանքով նրանք ավելի ցրված էին դառնում ու դժվարանում էին կենտրոնացնել ուշադրությունը այս կամ այն առաջադրանքի վրա։ Աղջիկնե՛ր, մի՛ կարծեք, թե դուք ապահովագրված եք ճառագայթման բացասական ազդեցությունից։ «Վերարտադրողական բժշկության ամերիկյան հասարակություն» կազմակերպության կողմից 2010 թ.-ին իրականացվեց մեկ այլ հետազոտություն, որի ընթացքում մի խումբ կանանց համար կարդում էին թվեր, ապա կանայք պետք է կրկնեին այդ թվերը։ Պարզվեց, որ WI-Fi գոտում կանայք անհամեմատ ավելի վատ էին կարողանում մտապահել ու կրկնել թվերը, քան սովորական պայմաններում։

Worried that wifi may harm you? Sit 1m or more from the router and avoid using your laptop on your lap

Էլեկտրամագնիսական զգայունությունը տարբեր սահմանումներ ունի տարբեր երկրներում։ Օրինակ՝ Շվեդիայում այն պաշտոնապես դասվում է հիվանդությունների շարքին։ Ցավոք, Մերին Շվեդիայում չի բնակվում։ Նա Բրիտանիայի բնակչուհի է, իսկ Բրիտանիայի առողջապահական կազմակերպության պաշտոնական դիրքորոշումն այլ է։ Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ չկա որևէ գիտական ապացույց, որով կհաստատվի, որ էլեկտրական սարքավորումներից խուսափող մարդկանց առողջական խնդիրների հարուցիչը հենց այդ սարքավորումներից արձակվող ճառագայթումն է։ Փաստն այն է, որ խնդիրն այնքան լուրջ է, որ Բրիտանիայում ձևավորվել է «ElectroSensitivity UK» 1,000 հոգանոց համայնքը։ Համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք տառապում են էլեկտրամագնիսական զգայունությամբ ու փորձում են քայլեր ձեռնարկել ռադիոճառագայթում արձակող սարքավորումների մասսայական տարածման դեմ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել