Այս հրաշալի լուսանկարները դասագրքերում չեք գտնի, սակայն սրանք կստիպեն Ձեզ բոլորովին այլ կերպ նայել մեր աշխարհին ու պատմությանը։

Նյարդաբան Դուժեն դե Բուլոնը էլեկտրահարում է տղամարդու դեմքը՝ դիմային մկաններն ուսումնասիրելու համար։ Ֆրանսիա, 1862թ․։


Կոշիկների որակը ստուգելու համար նախատեսված «քայլելու մեքենան» Չափանիշների ազգային բյուրոյում, 1937թ․։


Ջերոմ Դեյվիդ Սելինջերն աշխատում է «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» ստեղծագործության վրա դաշնակիցների՝ Ֆրանսիա ներխուժման ժամանակ։ Նորմանդիայի ափերին հասնելու ժամանակ նա արդեն գրքի 6 գլուխ ավարտին էր հասցրել (մոտ. 1944-45թթ)։


Ջեքի Միթչելը՝ պատմության մեջ բեյսբոլ խաղացող միակ կինը, ով հաղթել է  հայտնի սպորսմեններ Բեյբ Ռութին ու Լու Գերիգին, ապրիլի 2, 1931թ․։


Հնդկաստանի առաջին արբանյակի՝ «The Apple»-ի տեղափոխությունը, 1981թ․։


Հատակի սալիկներից, մահճակալի թիթեղներից ու այլ նյութերից ստեղծված «Colditz cock» սավառնակի միակ լուսանկարը։ Այն կառուցվել էր բրիտանացի բռնավորների կողմից, ովքեր փորձել էին փախչել բանտից, 1945թ․։


«Aldershot» ակումբում Բիթլզը նվագում է ընդամենը 18 մարդու համար։ Դրանից մեկ տարի անց նրանք արդեն հռչակ ձեռք բերեցին։ Դեկտեմբեր, 1961թ.։


Բեյսբոլի հայտնի խաղացող Գաբբի Հարթնեթը ինքնագիր է թողնում Ալ Կապոնեյի որդու՝ Սոննի Կապոնեյի համար, 1931թ․։


Բրիտանահնդկական բանակի զինվորի կողմից ջորուն հագցվող գազային դիմակը, 1939-1945թթ։


1858թ․-ին ծնված կոնֆեդերացիայի վետերան Բիլլի Լունդին F-86 ռազմական ինքնաթիռի դիմաց, 1955թ․։


Կինն ածխածնային երկօքսիդով բուժում է անցնում պեպենների դեմ, մոտ. 1930-ականներ։


Հոգևորականն աղոթում է ծովում «թաղված» «Տիտանիկի» զոհերի համար, 1912թ.։


Գերմանիայի ուղղությամբ թռչող B-17 ռմբակոծիչը, 1940-ականներ։


Ջորջ 5-րդ արքայի կառքի մոտով վազող մուրացկանը, 1920թ․։


Թութանհամոնի դամբարանի կնիքը, որին 3245 տարի շարունակ չեն դիպչել, 1922թ․։


Fiat-ի արտադրամասի շենքի տանիքին աշխատակիցները փորձարկում են մեքենաները, Թուրին, Իտալիա, 1923թ․։


5 մեգաբայթ հզորություն ունեցող կոշտ սկավառակը բեռնվում է PanAm ինքնաթիռ, 1956թ․։


Սևամորթների առաջին բայքերական ակումբը՝ «Արևելյան ծովածոցի վիշապներ», Օուքլենդ, Կալիֆորնիա, մոտ. 1960-ականներ։


Բրիտանական ինքնաթիռի նախատիպով փորձնական թռիչք իրականացնող օդաչու Ջորջ Էյրդը հազիվ դուրս է թռչում քթի վրա ընկնող ինքնաթիռից, 1962թ.։


Չե Գևարան և Ֆիդել Կաստրոն ձկնորսության ժամանակ, 1960թ․։


Պակիստանցի զինվորը Բանգլադեշի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ ստուգում է՝ արդյոք հնդիկ տղամարդը թլպատված է, թե ոչ, մոտ. 1971թ.։


Վառելիքի ճգնաժամի տարիներին այս մայրուղին այնքան լքված էր, որ մի խումբ մարդիկ որոշել էին պիկնիկ կազմակերպել դրա վրա, 1973թ․։


Գերմանական բանակի շունը ցատկում է խրամատի վրայով՝ առաջնային գիծ հաղորդագրություն տանելու համար, հունվար, 1918թ․։


Սպանության ժամանակ Ջոն Լենոնի կրած ակնոցները, 1980թ․։


Ալֆրեդ Հիչքոքը ձյան փաթիլներ է բռնում թոռների հետ, 1960թ․։


Հիտլերն ու Սփիրը նայում են մարտադաշտում երբևէ օգտագործված հրետանային սպառազինության բոլոր ժամանակների ամենախոշոր ռազմամթերքը համարվող «Schwerer Gustav»-ին, 1983թ․։


Էլիս Կուպերը և Սալվադոր Դալին Նյու Յորքում, ԱՄՆ, 1973թ․։

Ջորջ Լուկասն ու Ստիվեն Սպիլբերգը կռվում են ջրային ատրճանակներով, Քենդի, Շրի Լանկա։


Հուվեր ջրային պատնեշի կառուցումը, որի ընթացքում սյուները պողպատով են լցվում, փետրվար, 1934թ․։


Հուվեր պատնեշը ջրի մեջ ընկղմվելուց առաջ, որից հետո այն այլևս այս տեսքով չի երևացել, 1936թ․։


Տիեզերագնաց Էդվին Ալդրինը ինքնալուսանկար է անում տիեզերքում՝ «Gemini 12» տիեզերանավից, նոյեմբեր, 1966թ․։


Աղավնին իջնում է Ֆիդել Կաստրոյի ուսին կարևոր ելույթի ժամանակ։ Այս միջադեպը հակասական կարծիքների պատճառ դարձավ, և նույնիսկ շատերը դրանից հետո սկսեցին աստվածացնել Կաստրոյին, հունվարի 8, 1959թ․։


Բնիկ ամերիկացի առաջնորդները ամերիկացի բիզնեսմագնատ Ռոդմեն Ուոնմեյքերի հետ Ամերիկացի-հնդկացիների ազգային հուշարձանի կառուցման մեկնարկի արարողությանը։ Այն այդպես էլ երբեք ավարտի չի հասցվել։ Նտատեն կղզի, Նյու Յորք, 1910թ.։


Դուլաս Ֆեյրբենքսը պահում է Չարլի Չապլինին հսկայական ամբոխի առաջ։ Ուոլ Սթրիթ, Նյու Յորք, 1918թ․։


Գերմանացի և Խորհրդայի Միության սպաները ձեռք են սեղմում համատեղ ուժերով Լեհաստանի վրա հարձակման համար, սեպտեմբեր, 1999։ Դրանից մի քանի տարի անց նրանք միմյանց դեմ կռվի դուրս եկան։


Երկու կանայք լավացնում են գոլֆի իրենց հմտությունները ռոբոտ մարզչի շնորհիվ, 1925թ․։


Փոքրիկ Նապը՝ «Շիմպանզեների աշխարհի Նապոլեոնը», ում գալիս էին տեսնելու աշխարհի բոլոր անկյուններից, 1915թ․։


Իրական զինվորներով՝ «մարդկանցով շախմատ», Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 1924թ․։


Օտտո Ֆրանկը՝ Էննի Ֆրանկի հայրն ու ընտանիքի միակ անդամը, ով ողջ է մնացել, այցելել է այն ձեղնահարկ, որտեղ թաքնվում էին նացիստներից, մայիս 3, 1960թ․։


Կրկեսի աշխատակից Փոլ Ռեմոսը, ով հայտնի էր իր ուժով, Լոնդոնի կենդանաբանական այգում իր տղային աջ ձեռքով բարձրացնում է՝ ընձուղտին կերակրելու համար, 1950-ականներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել