ՀՀ կառավարությունը «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ընդունված որոշմամբ ոտնահարում է ՀՀ քաղաքացիների իրավունքները:
Դեմ գնալով հասարակ քաղաքացիների դժգոհություններին՝ կառավարությունը որոշել է, որ պետք է այսուհետ ալյուրի հետ անպայման ինչ-որ «երկաթ» արհեստական հավելումներ խառնվեն: Իհարկե, դա ժողովրդին վնասելու միտում չունի, ուղղակի ավելորդ «բիզնեսային մտահոգություն» է:
Բայց հացին երկաթ հավելելու փոխարեն լավ չէ՞ր լինի, օրինակ, սննդի արդյունաբերության ոլորտում կոնկրետ բարեփոխումներ անել, այ դա իրոք կլիներ ժողովրդի «բարօրության համար», դե այսինքն վերջ տան երշիկի անվան տակ ավանակի միս վաճառելը կամ, ասենք, տավարի մսի փոխարեն գոմեշի միս վաճառելը և այսպես շարունակ:
Ոչ, իրենք որոշել են գործել ժողովրդի «բարօրության համար»:
Համաձայն եմ:
Բայց....................

Իսկ իրենց այսպես կոչված «ժողովրդի բարօրության» համար, թող վերջացնեն ժողովրդի առողջության հաշվին բիզնեսները և անցնեն ավելի օգտակար գործերի, ասենք՝ «բարօրության համար» ավելի քիչ թալանեն ժողովրդին, ժողովրդի «բարօրության համար» թող վերջացնեն թոշակառուների հաշվին ինքնահարստացման պրոցեսը, ժողովրդի «բարօրության համար» համար թող բնակարաններ տրամադրեն արդեն 26 տարի անտուն մնացած մարդկանց, ժողովրդի «բարօրության համար» թող խնդրեն նախագահի եղբորը, որ վերջ տա բարեխիղճ բիզնեսմենների բիզնեսները անբարեխղճորեն հափշտակելուց, ժողովրդի «բարօրության համար» թող վերջ տան պլաստիկ քարտերով աշխատավարձ ստացող քաղաքացիների հաշվից ապօրինաբար գումարներ կորզելը և այլն, և այլն, այս շարքը կարելի է հավերժ համալրել, բայց. «Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի»:

Կառավարությունը երբեք վերջ չի տա այս ապօրինություններին, քանի դեռ իրենց դրսից հրաման չի եկել, ներկայիս դրսից եկած միակ հրամանը «երկաթե ալյուր» ուտելն է: Բարի ախորժակ:

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել