Կոչ Միասնական Հայությանը !
Ժամանակն է դուրս գալ ֆեյսբուքից և մեր հարգանքի տուրքը մատուցել օրեր առաջ ազերիների կողմից խոցվված ուղղաթիռի անձնակազմին՝ մեր ազգի հերոսներին.... Եկեք չալարենք, չասենք՝ զբաղված ենք, կուզեի գայի, բայց չի ստացվի, չեմ հասցնի... Գործատուներին էլ խնդրում եմ մի քիչ շուտ բաց թողնել աշխատանքից բոլորին, որ կարողանան գան... Միասին, մեկս մեկի պես հավաքվենք... Այս դեպքն ուրիշի ցավ չի, սա մեզ բոլորիս համար մեծ ցավ է... Միացեք Հայեր!!! 
Մանրամասներն այստեղ.
Զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ ժամը 17.00-20.00-ն, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: 
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.00-ին, սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել