Վատ է, երբ երկրի տնտեսությունը կախված է բացառապես սպառվող բնական ռեսուրսից.այսօր կա, վաղը չկա: Մեր թշնամի Ադրբեջանի, կներեք ադրբեջանի տնտեսությունը կախված է բացառապես նավթի վաճառքից՝ նավթադոլարներից: Արաբական շատ երկրներ նույնպես հարուստ են բացառապես նավթի շնորհիվ, իսկ եթե նրանց արգելեն նավթ վաճառել, կամ վերջանա նավթը, նրանք կգնան 20-րդ դարասկիզբ, դուրս կգան շքեղ պալատներից և կհայտնվեն նույն հողաշեն հյուղակներում, որտեղ որ մինչև նավթի վաճառքին անցնելն էին: Բացառություն կարելի է համարել միայն Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ չեն մսխում նավթադոլարները, միայն շքեղ պալատներ չեն կառուցում, այլ վայելելուն զուգահեռ նաև տնտեսության բոլոր հնարավոր ճյուղերն են զարգացնում, երկիրը դարձել է համաշխարհային բիզնես կենտրոններից, զարգանում է տուրիզմը և այլն: Մեր հարևան Ադրբեջանն իր բյուջեն ձևավորելիս հենվում է բացառապես նավթի արտահանումից ստացած եկամուտների վրա և նավթի գների տատանումներից է կախված նրա բյուջեի կյանքի կոչվել կամ չկոչվելը: Սակայն սրանց խնդիրներից գլխավորն այն չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները նավթի այլ գին են նախատեսել Ադրբեջանի հնարավոր բյուջեն կազմելը կանխատեսելու համար, իսկ իրենք ավելի զգուշավոր ու ցածր գին, այլ այն է, որ սրանք ցանկանում են լողացող շարժական հանքահորատման կայաններ գնել և այդպիսի 4 կայան պահել Կասպից ծովում: Սրանք կառչել են նավթից և պոկ չեն գալիս. իրենց թվում է, որ ավելի խորը հորատեցին հանքերը և ավելի շատ նավթ քամեցին, նավթի էժանացած գնի պատճառով կրած ահռելի վնասները կփոխհատուցվեն: Ուզելը ուզում են, սակայն ցանկություն հայտնողներն են շատ քիչ, որ աշխատեն սրանց հետ. շատ թանկ նախագիծ է, իսկ Ադրբեջանն այսօր խնդիրներ ունի ֆինանսական և արդեն մարդկանց պարզ է, որ մեծապես ուռճացված է Բաքվի նավթային պաշարների քանակի մասին պաշտոնական տեղեկությունները: Նավթից բացի, Ադրբեջանը, կներեք ադրբեջանը, պլանավորել էր գազատար կառուցել և իր գազը Թուրքիայի տարածքով արդեն 2018-2019թթ վաճառել Եվրոպական երկրներին, սական հիմա հստակ ասում են, որ 2020-ին կլինի, բայց անգամ չեն սկսել շինարարությունը: Ադրբեջանի, կներեք ադրբեջանի ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր կողքին խելացի խորհրդականներ ունեն և առաջարկել են էներգակիր ռեսուրսներից կախվածությունը վերացնելու համար գումարներ ներդնել տնտեսության մյուս ոլորտները զարգացնելու համար, բայց այդ գումարներն անօգուտ են, և ինչպես հենց իրենք են ընդունում, դրա և գազատարի կառուցման հետաձգման պատճառը ադրբեջանական պետական ապարատի ծայրահեղ կոռումպացված լինելն է: 

Հ.Գ. Իմ գլխացավը քիչ էր, էս հարևանն էլ մերսեդես ա առել: Հարևան ոչ բարեկամները մի ահավոր գժտության մեջ են այն պատճառով, որ Ուկրաինայում ունեն պաշտոնապես 45000 ադրբեջանցի թուրք, իսկ ոչ պաշտոնապես 250000, որոնց մեջ կան օլիգարխներ և այլ բազում բիզնեսմեններ, բայց իրենք ոչ մի պաշտոնյա, ոչ մի երևացող հասարակական գործիչ չունեն, բացառությամբ մի քանի վայրերում շրջանային խորհուրդների պատգամավոր ադրբեջանցիներից, իսկ հայերը բոլոր պետական ստրուկտուրաներում ունեն պաշտոններ, բոլոր քաղաքական կուսակցություններում ունեն ծանրակշիռ տեղեր, էլ չասած Ավակովին: Հետաքրքիրն այն է, որ սրանց թվում է՝ դա պետք է այդպես չլիներ, որ իրենք էլ են Ուկրաինայում հարուստ, բայց չի լինում միասնական ամուր համայնք դառնալ: Դե ախմախներին բացատրեք, որ միասնական և ուժեղ լինելը այսօր-վաղը վերջացող նավթի դոլարներով չես գնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել