Лео Месси поздравляют с рекордом«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին  խփած 253 գոլով դարձել է Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկու: Նա իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրառում է կատարել և տեղադրել 2005 թ.-ին խփած իր առաջին գոլի տեսանյութը։

«Երբ խփեցի այդ գոլը, չէի էլ կարող պատկերացնել, որ կկարողանամ որևէ ռեկորդ սահմանել և գերազանցել մեծն Տելմո Զառռային։ Ես ի վիճակի եղա հասնել սրան՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել են ինձ, և այդ հաջողությունը նվիրում եմ նրանց: Շնորհակալություն, որ միշտ ինձ հետ եք: Կցանկանայի նաև սա նվիրել նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Ես երբեք ձեզ չեմ մոռանա։ Շնորհակալություն բոլորին` իմ կողքին լինելու համար»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել