Մանուշակագույնը կամ վարդագույնը Ձեզ մոտ չե՞ն ասոցացվում հատապտուղ հավաքելու, իսկ կանաչն ու կապույտը` անտառում որս անելու հետ։ Տղամարդկանց և կանանց՝ վերը թվարկված գույների հանդեպ ունեցած հակումների պատասխանները փորձել են փնտրել մեր քարանձավային անցյալում։

Աղջիկներին, իսկապես, դուր է գալիս վարդագույնը, և ոչ նրա համար, որ այն գեղեցիկ է։ Գիտնականները պարզել են, որ կանանց ձգում են կարմիր և վարդագույն, իսկ տղամարդկանց` կապույտ և կանաչ գույները, և նրանք կարծում են, որ գաղտնիքը կայանում է մեր` որսորդների և հավաքչությամբ զբաղվող կանանց անցյալում։

Այսպես, հավաքչությամբ զբաղվող կնոջ ուղեղը ծրագրավորված է միանգամից տեսնել մանուշակագույն, վարդագույն և կարմիր գույնի հասած մրգերն ու հատապտուղները։ Միևնույն ժամանակ, տղամարդկանց մոտ զարգացել է երկնագույն երկնքի հանդեպ սերը, որը անամպ երկինք և հաջող որս էր խոստանում։

Այս տեսությունն առաջ են քաշել չինացի գիտնականները, ովքեր ավելի քան 350 ուսանողի խնդրել են 11 գույներ դասավորել ըստ նախասիրության։ Թեստի արդյունքը եղել է այն, որ կանայք նախընտրում են վարդագույն, մանուշակագույն և սպիտակ, իսկ տղամարդիկ` կանաչ և կապույտ գույները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել