Հայկական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների վերջին օրերի գործողություններն Արցախա-ադրբեջանական շփման գծում իսկապես պետք է ներառվեն ռազմական ԲՈՒՀ–երի ուսումնական դասագրքերում, որպես համաշխարհային օրինակ, այնպես, ինչպես որոշ արտասահմանյան ԲՈՒՀ–երում ներառված է Շուշիի ազատագրումը: Մեր տղեքի արած գործը դժվար է համեմատել նմանատիպ այլ գործողությունների հետ, բայց փորձենք 2 օրինակներ բերել գերտերությունների հատուկ նշանակության զորքերի նմանատիպ օպերացիաներից: Այսպես.
1979թ դեկտեմբերի 27-ին ՍՍՀՄ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության հատուկ ստորաբաժանումը, որի մեջ կային տարբեր տվյալներով 5-6 հայեր, գրոհով վերցրին Աֆղանստանի նախագահ Ամինի պալատը, որը պաշտպանում էին մի քանի հազարի հասնող աֆղանցիներ և ԱՄՆ–ի զինվորականներ: Գործողության արդյունքում սպանվեց Աֆղանստանի նախագահը: 
1976թ Ֆրանսիայից Իսրայել թռչող Air France ընկերության օդանավը առևանգվեց ահաբեկիչների կողմից: Վերջիններս պահանջեցին անձնակազմի անդամներից ուղղություն վերցնել դեպի Ուգանդա: Իմանալով առևանգման լուրը՝ իսրայելական զլխավոր շտաբը հավաքագրում է 100 հատուկջոկատայինների և 4 բեռնատար ինքնաթիռներով ուղարկում է Ուգանդայի այն օդանավակայան, որտեղ պետք է իջներ առևանգված ինքնաթիռը: Հատուկ գործողության ժամանակ հնարավոր է դառնում փրկել և Իսրայել հետ բերել ինքնաթիռում գտնվող 105 հրաներից 103-ին: Ի դեպ, իսրայելցիներին դիմադրել է նաև Ուգանդայի բանակը: Իսկ հետ թռիչքից առաջ նրանց հաջողվում է ոչնչացնել նաև օդանավակայանի ՀՕՊ հանգույցը և կայանած ՄԻԳ 17 կործանիչը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել