Հատուկ գործողության իրականացումը ընկերներիցս ոմանք չեն համարում հաղթանակ, քանի որ կորուստներ ենք տվել։ Այո, ճիշտ եք, կորուստներ ենք կրել և այդ գործողությամբ վերադարձրել ենք ընդամենը մեր զոհվածներին, որը դժվար է հաղթանակ համարելը։ Բայց հաղթանակ իրականում կա, այդ հաղթանակը բարոյական է։ Եթե մեզ չհաջողվեր իրականացնել այդ օպերացիան, ապա վերջնականապես հօդս կցնդեր մարտունակ բանակ ունենալու գաղափարը, որին մեկ շատ ենք ուզում հավատալ։ Իսկ այս դեպքում մի՞թե ավելի վստահ չենք այս երկու օրը քնում, մի՞թե այս օպերացիայի հաջողությունը մի փոքր, շատ փոքր վստահություն չավելացրեց մեր մեջ մեր բանակի նկատմամբ։ Իմ մեջ ավելացրել է, և ես այդ առումով բարոյապես ավելի ինձ ուժեղ զգացի։ Ընդամենը սա, բայց սա քիչ բան չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել