Texuti_varelapait_028Մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որի ստեղծողը հենց մենք ենք: Միջավայրը մաքուր չէ, հետևաբար մենք ինչպես հարկն է ուշադրություն չենք դարձնում դրան:
Սկսենք նրանից, որ միջավայրի աղտոտումը ինչպես մարդկային գործոնի, այնպես էլ ֆիզիկական մի շարք երևույթների, ինչպես նաև միջավայրում կատարվող տարբեր փոփոխությունների հետևանք է:
Հիշենք, որ կա երեք տեսակի աղտոտում՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական:
Ֆիզիկական աղտոտումը հիմնականում իրականացվում է իոնացնող ճառագայթներով (օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ): Իոնացնող ճառագայթները հիմնականում օգտագործվում են քաղցկեղի բուժման համար՝ սպանելով ինչպես ուռուցքային, այնպես էլ առողջ բջիջները: Այս ճառագայթների փոքր քանակությունը կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն: Ուլտրամանուշակագույն ճառագայթները ստացվում են արևից: Սրանք արագագնում կամ դանդաղեցնում են բջիջների կիսման գործընթացը, ինչից կարող է մաշկի քաղցկեղ առաջանալ:
Քիմիական աղտոտումը կարող ենք համարել քաղծկեղածին, մուտածին, արատածին նյութերը, ածխաջրածնային միացությունները (առաջանում են ածխի, բենզինի և այլ նյութերի այրման հետևանքով):
Կենսաբանական աղտոտում: Վիրուսներ, բակտերիաներ և այլ օրգանիզմներ, որոնք գտնվում են օդում, ջրում, հաղում ու մարդու օրգանիզմում: Քանի որ սրանց գործոնը միշտ էլ կա, եկեք անդրադառնանք մարդկային գործոնին։
Ի սկզբանե, բնությունը բացասաբար չի դրսևորել իրեն: Սկզբում եղել է մարդկային ոչ նորմալ գործունեությունը, դրան ի պատասխան էլ բնությունը բացասաբար է ազդել մարդու վրա: Այն կարող է ազդել մարդու առողջության վրա, առաջացնել ալերգիաներ:
ԳՄՕ-ները մարդածին գործոնի հետևանք են: Դրանք ստեղծվում են սննդի բավարար քանակ ապահովվելու համար: ԳՄՕ-ները սնունդը դարձնում են ավելի ցրտադիմացկուն, արագ աճող: Հետևաբար այս կերպ ևս մարդը ազդում է բնության բնական գործընթացի վրա: Դրան ի պատասխան բնությունն էլ ազդում է մարդու առողջության վրա:
Ի՞նչ եմ հասկանում շրջակա միջավայրի վերահսկողություն ասելով: Երբ յուրաքանչյուր ոք անմիջականորեն ազդում է միջավայրի բարելավման վրա: Դրան մեծապես կարող է օգնել մոնիթորինգը: Ի՞նչ է մոնիթորինգը։ «Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է` ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու նպատակով» (աղբյուրը՝ Էմանուել Ագջոյանի բլոգ): Սա էլ գումարելով՝ մեկ է արդյունքն անփոփոխ է: Հետևաբար, մարդածին գործոնի դերը շրջակա միջավայրում ամենամեծն է, և ոչ ֆիզիկական ոչ մյուս տեսակի աղտոտումները չեն կարող ունենալ այնքան դեր ու նշանակություն ինչքան մարդածինը:
Ի՞նչ եմ անում ես, որպեսզի բարելավեմ շրջակա միջավայրի որակը: Եթե ես, և բոլոր համաքաղաքացիները աղբի թափոնը գցենք դրա համար նախատեսված վայրում (ինչը նույնքան բարդ է, ինչքան թափոնների համար նախատեսված արկղ գտնելը ), կամ պահենք մեր ձեռքում, այլ ոչ թե նետենք ուր պատահի, ապա մեր միջավայրի վիճակը, եթե անգամ չի լավանա, ապա հաստատ կարող ենք ասել, որ չի վատանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել