Էսօր սովորական օրորոցայինի տեղակ «Մարտիկի երգն» եկավ: Չգիտեմ՝ ինչի, բայց էդպես ստացվեց: Էդ տղաների անունից մի տեսակ, զոհված անձնակազմի:

Նրանց տներում սգո երկրորդ ալիքն է էսօրվանից: 

Թող հասկացողները վերլուծեն, սխալները հասկանան, հետագան մշակեն, որ էլ չլինի: 

Ես հեռու եմ դրանից: Ես էսօր նրանց ընտանիքների ցավն եմ քաշում ու միաժամանակ բանակովս հիանում: 

Մեր պահապան հրեշտակներ: Համ հրեղեն են, համ մարմնեղեն, էդքան սիրուն ու էդքան բարի, որ ինձ համար հիմա սառում են ցրտին, անձրևին: Անթարթ աչքերով, ձեռքները զենքին, ամեն մեկը մի Առյուծ Մհեր, մի Ծուռ Դավիթ: 

Մեռնեմ ձեզ, մենակ անփորձանք հետ եկեք ձեր տներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել