Պառկած նայում եմ պատուհանից դուրս
ու պատկերացնում եմ, թե աստղերը երկնքում
հրաձգարանի պատերին կախված նշանակետեր են,
աչքերս կկոցում, շունչս պահում, արտաշնչում ու
մտովի կրակում եմ նրանց թևերին,
իսկ հետո նաև կենտրոնական հատվածներն եմ խոցում
ու նրանք էդպես կրակված ընկնում են հրաձգարանի պատերից,
իսկ ինչ֊որ մարդիկ
հեռու հեռուներում
նայում են իմ կրակոցներից ընկնող աստղերին ու
երազանք են պահում,
նայում ու երազանք են պահում,
նայում ու
երազանք են պահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել