Առավոտյան, երբ պարզ դարձավ, որ ՀՀ-ի և Արցախի բանակների հատուկ ստորաբաժանումների ջանքերով Հայրենիք են վերադարձվել նոյեմբերի 12-ին ազերիների կողմից կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները, ազերիների ՊՆ-ն մի հայտարարությամբ հանդես եկավ՝ հերքելով հայկական կողմերի պնդումները... Սակայն բացի հերքումից, ՈՉ ՄԻ ապացույցներ չներկայացրեց՝ փաստելու, որ հայերը ՍՏՈՒՄ են... Իսկ այդ ընթացքում հայկական կողմերը ներկայացրեցին ապացույցներ՝ արբանյակային լուսանկարներ, որոնք նկարահաված էին ՀԱՏՈՒԿ ԳՈԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ առաջ և հետո, որոնցում պարզ երևում էին տարբերություններն ուղղաթիռի ընկած վայրում, ՊՆ-ի մամուլի ծառայությունը տարածեց հատուկ տեսանյութ՝ բազմաթիվ ապացույցներով, և վերջապես զոհվածներից մեկի ծնողը ճանաչել է իր որդու դին... Այս բոլոր ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՑ հետո Զ.Հասանովի բլբուլ կտրած մամլո խոսկան Վ.Դյարգյախլին, ով նույնիսկ հայերենով տարածում էր նորաթուխ «հերոսիկ» Ի.Մուրադովի հարցացրույցը և սպառնում էր հայերին, ՊԱՊԱՆՁՎԵՑ... Ազերիական ոչ մի կայք սեփական ՊՆ-ի ստահոտ լուրը տպագրելուց հետո էլ այս թեմային չի անդրադարձել... Ազերիները նոյեմբերի 12-ից հետո սպասում էին այսպիսի ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆԸ և նախօրոք պատրաստվել էին սրան. նախագահի հրամանով ազերիական ԶԼՄ-ներն առանց «վերևների» թույլտվության իրավունք չունեն տեղեկատվություն տարածել ՀՀ-ի և Արցախի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին... Մենաշնորհն այս ոլորտում էլ տրվեց Դյարգյախլիին, ով էլ այսօր խայտառակվեց...
Հ.Գ.Ազեր-կոյունլուները հայերիս մեղադրեցին դիակներ պահելու և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնելու մեջ... Ինչպես ասում են ռուսները. «Каждый судит по мере своей испорченности»... Տեսնես օգոստոսյան անհաջող դիվերսիաներից հետո քանի՞ կոյունլուի լեշ են սառնարաններում մինչև հիմա պահում Ի.Ալիևը և Զ.Հասանովը... Ի դեպ, այսօրվա սպանված ասկյարների մասին էլ ազերինեը լռեցին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել