Անկեղծ ասած, միշտ զայրացել եմ, երբ հայոց պատմությունը կարդալիս հանդիպել եմ այն մտքերին, որում նշվում է, որ չնայած Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը և պարսկական լծի թոթափումից հետո Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն՝ այնուամենայնիվ, հայ ժողովուրդը ազատություն ձեռք չբերեց: Նա ենթարկվում էր ազգային-գաղութային ճնշումների, և որ այդ առումով չիրականացան հայ ժողովրդի ազատագրական ձգտումները: Նա պայքարում էր ազգային անկախության կամ Ռուսաստանի հովանու տակ իր պետականության վերականգնման համար:
Ինչպե՞ս կարող է մի ամբողջ ազգ իր ազատության հույսը դնի ոչ թե իր վրա, այլ ինչ-որ օտար «Բարի» թագավորի, որը պետք է մեր «գեղեցիկ» աչքերի համար մեզ ազատագրեր և թողներ, որ անկախ պետականություն ստեղծեինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել