Կյանքում ևս մի անգամ համոզվեցի, որ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է:
Արդեն մի 10 օր շատերի նման ուշի ուշով հետևել եմ բոլոր հայտարարություններին՝ կապված գրեթե բոլորիս համակած միակ սպասված տեղեկատվության՝ Հայկական ուղղաթիռի կործանման հետևանքով Հայ օդաչուների հնարավոր վերադարձի. վերջին շրջանում արդեն երևի այս կերպ վերադարձին, միայն թե՝ վերադարձին, ոսոխի չդադարող կրակահերթերի պայմաններում:
Պարզապես հավատացած եմ եղել Հայ Զինվորի Հաղթական Կամքի Զորությանը, քանի որ շփվում եմ նրա հետ դեռ աշակերտական նստարանից սկսած:
Դե ի՞նչ, պետք չէ ավելորդ անգամ նշել, փաստել, թե իրականում Ի՞ՆՉ են իրենցից ներկայացնում մեր համապատասխան աշխարհագրական հարևանները:
Ուղղակի մարդկային բանականության սահմաններում չտեղավորվող է:
Ասել բանականությունից զուրկ նշանակում է ոչինչ չասել, որ լինի գոնե փոքր-ինչ մոտ ու բնութագրող:
Ինչևէ:
Բոլորիս համակած ցավը կարծես մի քիչ թեթևացավ ինչ-որ իմաստով: Նաև այն իմաստով, որ չնայած երեք երիտասարդ կյանքերի կորստին, որը համազգային ցավ է, համազգային կորուստ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փաստվեց ի լուր լռության մեջ նիրհող կամ լավագույն դեպքում կցկտուր հայտարարություններով հանդես եկող միջազգային հանրություն, եվրոպաներ, ինչ-ինչ հանձնաժողովներ կոչվածների, որ կա Հզոր Հայոց բանակ, որ կա անկոտրում Հայ զինվորի կամք ու ոգի, որ կա ու կլինի դեռևս 1918 թ.-ին Բաշ Ապարանի կռիվներում նույն մարդակերի կողմից Հայ Զինվորին որպես աշխարհի լավագույն զինվոր բնութագրված ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ:
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ և ՄԵԾ ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՁԵԶ, ՏՂԵՐՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել