Շատ ափսոս, որ  «միջազգայիններն»  իրենց մեջ ուժ, ցանկություն և կամք չգտան ազդելու Ադրբեջանի վրա՝ վերադարդձնելու զոհված հայ օդաչուների դիակները: Հերթական անգամ թաքնվելով  «Ադրբեջանը չի թողնում»-ի թիկունքում՝ այս կառույցները կրկին վերահաստատեցին իրենց կողմնակալությունը (թե՞ անկարողությունը)... Մեկ ամբողջ տարի «Ադրբեջանը չէր թողնում» գնալ Նախիջևան և տեղում ծանոթանալ ու կասեցնել խաչքարաջարդային բարբարոսությունը, չկարողացան պատշաճ դատապարտել ռամիլա-սաֆարովյան ողջ գործընթացը՝ սպանությունից մինչև մարդասպանի հերոսացում... Նման չէ՞ արդյոք սա ԽՍՀՄ հավերժական  «ուշացումներին»՝ Սումգայիթում, Բաքվում, սումգայիթյան դատավարության ֆարսին, Բաքվի հայկական ջարդերի պիկին Հայաստանում և Ղարաբաղում արտակարգ դրություն հայտարարելուն և հենց հիմա՝ Թուրքիայի կողմից Իսլամական պետության զինման և օժանդակման փաստերի առաջ աչք փակելուն... Այլևս չպետք է զարմանալ, որ ՄԱԿ-ի մի շարք հումանիտար ծրագրերի եվրոպական գրասենյակները տեղափոխվում են Թուրքիա, իսկ Թուրքիայում և Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ է բարձրաձայնվում օսմանյան և ցարական կայսրությունների երանելի ժամանակների կարոտախտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել