Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հատուկ գործողության փաստը, ԼՂՀ ՊՆ-ն բացում է փակագծերըArmnewsTV.am-ը գրում է․

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական կողմը ուղղաթիռի խոցման վայրում ոչ մի հատուկ գործողություն չի իրականացրել: Պաշտոնական Բաքուն հերքել է նաև ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկությունը` նշելով, որ ուղղաթիռի խոցման վայրում ամեն ինչ հանգիստ է: Ադրբեջանական կեղծիքին, կամ, գուցե, անկեղծ անտեղյակությանը պատասխանել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը: 

Արցախի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքերի կատարած լուսանկարներն են: Հատուկ գործողությունից առաջ և հետո արված լուսանկարներում հստակ արձանագրված է ուղղաթիռի անկման վայրը և զոհված անձնակազմի տարհանման փաստը: Հենց այն վայրն է, որտեղ ընկած էր օդաչուներից մեկի մարմինը: Հատուկ գործողությունից հետո արված լուսանկարում այն այլևս չկա:

Հաշվի առնելով նախորդ օրերի փորձը` հնարավոր է, որ առաջիկա ժամերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես գա իր հայտարարությանն ամբողջությամբ հակասող նոր հայտարարությամբ: Երկու օր առաջ Ադրբեջանում ուժի մեջ է մտել օրենք, որով արգելվում է լուսաբանել սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Սա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունը ներքին սպառման համար կարող է ներկայացնել այն, ինչ ցանկանում է` առանց որևէ խոչընդոտի:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել