Էսօր որոշեցի գնալ խանութ՝ առևտուր անելու: Երկար ժամանակ ա չէի գնացել՝ ժամանակի սղության պատճառով, մի խոսքով մտա խանութ ու ապշեցի, թե ոնց կարող է մեկ շաբաթվա ընթացքում այսքան արագ սննդի գները բարձացած լինիեն: Ով ինչ գին ուզում ա, դնում ա, հետևող չկա: Ո՞նց կարող են հասարակ սննդի տեսակները 50-100 դրամով մեկ շաբաթվա ընթացքում բարձրանան։ ԱՐԱ, ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ես չեմ կարողանում հասկանալ, այս պետությունում ինչ-որ կառույց աշխատում ա՞ նորմալ, թե՞ մենակ փող գռփել գիտեն: Ու՞ր ա նախագահի էն խոստումը, որ տարվա ընթացքում գները կբարձրանան ռեալ 3-7%-ով, հասարակ ապրանքները 3-7%-ին տվել անցել են, էն էլ ոնց են անցել: Մեր մոտի գները Մոսկվայի գներ են: Մի քանի ժամանակ առաջ թթվասեր առա, ՌԵԶԻՆԻ համեր էր գալիս, 2-րդ օրը նորից գնացի, նույնից առա՝ ՌԵԶԻՆԻ համ ֆորեվռ !!!
Ու հլը նոր տարվա աժիոտաժն էլ չի սկսել, որ ասեմ վռազի մեջ են անում, մի քիչ էլ թանկացրել են։
Բա լավ հետո, մինչև ու՞ր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել