Ծնունդով ուկրաինացի 32-ամյա Դենիս Կիպլենկովը բազկամարտի չեմպիոն և բոդիբիլդեր է։ Նա աշխարհի ամենախոշոր ու ամենամկանուտ ձեռքերն ունի։ Դենիսին հաճախ համեմատում են Անհավանական Հալքի հետ։ 

denis cyplenkov
Դենիսը սկզբնական շրջանում մարզվում էր կշռաքարերով  իր հայրենի Կռիվոյ Ռոգի մարզասրահերում։ Շուտով նա աչքի ընկավ իր մեծ ուժով ու ժառանգական պոտենցիալով և սկսեց մասնակցել բազկամարտի մրցումներին։ 

Դենիսի արտասովոր դաստակները 24 սմ-ի են հասնում։ 

denis cyplenkov7
Դենիսի քաշը մոտավորապես 140 կգ է։ Նրա բիցեպսները 63.5 սմ են և ոչ պաշտոնական տվյալներով՝ ամենամեծն են Ռուսաստանում։  

denis cyplenkov6

Նրա ձեռքը հաճախ անվանում են «մսոտ թաթ»։  

denis cyplenkov2
2010 և 2011 թթ. նա հաղթող ճանաչվեց «Nemiroff»-ի աշխարհի առաջնությունում, որը համարվում է բազկամարտի խոշորագույն միջազգային մրցաշարը։   

denis cyplenkov3

denis cyplenkov4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել