Երբ արտաքին թշնամին ակտիվանում է, բոլորս միասնական ենք դառնում, մի կողմ թողնում մեր տարաձայնությունները, իսկ երբ արտաքին վտանգ չկա, սկսում ենք մեկս մյուսին բզկտել, թշնամանալ և սեփական ամբիցիաներով առաջնորդվել: Իսկ որքան ավելի հզոր և ուժեղ կլինի մեր պետությունը, եթե միշտ լինենք միաբան, համախմբված և յուրաքանչյուրս մեր գործով զբաղվելով՝ շենացնենք մեր երկիրը:
Որքան հզոր է Հայաստանը, այդքան զուսպ են լինելու մեր թշնամիները, իսկ հզոր Հայաստան ունենալու համար յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով: 
Հ.Գ. Նման իրավիճակներում, երբ առաջ է գալիս պետության անվտանգության խնդիր, յուրաքանչյուրս ենթագիտակցորեն մեզ հանգիստ ենք զգում, քանզի Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատարը պատերազմ հաղթած գործիչ է և նման դեպքերն է, որ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, երկրի նախագահ ընտրելու հարցում միշտ պետք է զգոնություն և սթափ դատելու ուժ տան, իսկ բոլոր նրանք, ովքեր հավակնում են թշնամական և պոտենցիալ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի նախագահ լինել, հասկանան՝ իրենց ներսում արդյո՞ք իրենք պատրաստ են պատասխանատվություն կրել հազարամյա հնագույն մի ժողովրդի ճակատագրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել