Եռյակի համար աշունը թեժ էր, բայց միայն ներքին խմորումների առումով: Հանրահավաքային լճացման ֆոնին երեկ Ժառանգության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեսիջները բացառապես ուղղված էին Եռյակին: Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնել, որ որոշումների կայացման գործընթացը Եռյակում ուղեկցվում է ներքին կոնսենսուսի բացակայությամբ: Խոստովանել էր նաև, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ:
Ժառանգության ղեկավարը, անդրադառնալով իր կուսակցության հետագա քայլերին, հայտարարել է, որ սկսելու է հանրահավաքների շարք: Առաջին «քաղաքացիական ժողովը» տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17.00-ին: Փաստացի, այս հայտարարությունը հուշում է, որ Հովհաննիսյանը մտադրված է նոր տեմպով և եռյակից առանձին սկսել քաղաքական նոր գործընթաց:
Այսպիսով, Եռյակը թևակոխում է պառակտումների նոր փուլ: Ժառանգության ղեկավարին չեն բավարարում ոչ իշխանական ուժերի նոր ռազմավարությունը: Եռյակի մյուս ներկայացուցիչները երեկ նույնպես անդրադարձել էին Րաֆֆու հայտարարությանը: Պաշտոնապես դեռ չի խոսվում այն մասին, որ Հովհաննիսյանը լքում է հարթակը, սակայն ուժերի հայտարարություններն այլ բան են վկայում:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1504560603137134&id=100007496268749&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել