Սա Այն գրառումն է, որ ես գրում եմ մեծ հպարտությամբ և ուզում եմ կիսել այն ձեզ հետ: Մեր բանակի տղերքը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լավագույնն ենք: Այս գիշեր մեր տղերքը մոտեցել են թշնամու կրակահերթի տակ գտնվող խոցված ուղղաթիռին և արել այն, ինչ չկարողացավ անել ոչ մի միջազգային կառույց՝ սկսած կարմիր խաչից: Մի քանի ազեր վարի տալով՝ կարողացան կրակահերթի տակից դուրս բերել ուղղաթիռի զոհված անձնակազմը:
Փառք ու պատիվ մեր բանակին: Երբ պաշտոնական հրապարակվի հուղարկավորության օրը, ժամը և վայրը, բոլորս մեկ մարդու պես ներկա կգտնվենք և մեր հարգանքի տուրքը կմատուցենք մեր հերոսներին:
Հ. Գ. Հուսով եմ՝ սուտի ռազմագետներն ու համացանցի ֆիդայինները, ովքեր այս դժվար օրերին վարկաբեկում և փիլիսոփայում էին, համոզվեցին, որ մեր բանակը հզոր է, և նույն ջանասիրությամբ հրապարակավ ներողություն կխնդրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել