Էն, որ բանակը քննադատում էին, որ ասում էին՝ ՊՆ-ն անգործ է, հիմա էլ ոնց որ չի լսվում ձայներդ: Մեր հատուկ ջոկատայիններն իրենց գործի առաջին փուլն ավարտեցին՝ հատուկ գործողությամբ բերեցին մեր օդաչուներից մեկի մարմինը և մյուս երկուսի մասունքները: Բայց նրանց հոգիներին վերջնական հանգստություն կիջնի, երբ պատժվեն պիղծ թուրքերը: Մարդիկ կային, որ արդեն հուսահատության մեջ էին և կարծում էին, որ տղերքին անհնար է հանել թշնամու կրակի տակ գտնվող ուղղաթիռից, և անհնար կլինի պատժել պիղծ շներին, բայց ժամանակը ցույց տվեց, որ տղաների մասունքները ետ բերվեցին, իսկ հիմա սպասենք պատժի մասին լուրը լսելուն: Հոռետեսներ և բանակին թերահավատորեն մոտեցողներ ջան, սսկվեք, դուք ինչպես միշտ սխալ էիք: Մոռացա ասել, որ այս տարհանման ժամանակ սատկեցված երկու թուրք ասքյարները հաշիվ չեն, դա դեռ ծաղիկներն են, պտուղները նոր են ճաշակելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել