Рафик не вчем не виноват.

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց, ու մի բան պարզ դարձավ, որ Րաֆֆին հրաժեշտի նամակ է գրում Եռյակին, և այդ նամակը, ամենայն հավանականությամբ, նա կկարդա իր հանրահավաքի օրը: Երկար ժամանակ պահանջվեց, որ Րաֆֆին հասկանա՝ Եռյակն իր տեղը չէ, որ այնտեղ իրան չեն սիրում, այդ ամենը շատ ավելի շուտ հասկացել էր ՀՅԴ-ն: Րաֆֆին կլինի իր հանրահավաքի իրավիճակի տերը ու ինչ կուզի կխոսի, և նրան ջղաձգվող չեն ասի: Հա, մեկ էլ Րաֆֆին հասկացավ, որ Եռյակի հարթակում շատ մարդիկ կան, որոնց հետ ինքը չի նայվում, ոնց էլ լինի՝ ինքը մի երկու աստիճան վերև ա կանգնած:

ԲՀԿ-ն կարա հանգիստ լինի, նրա հանրահավաքների ժամանակ այլևս ոչ ոք չի նեղացնի ՌԴ-ին ու ԵՏՄ-ին: ՀԱԿ-ը միանշանակ Դամ կպահի, ու ԲՀԿ-ն ոնց երգի տակտը փոխի, ՀԱԿ-ն այդպես կձայնակցի: Եռյակից, ամենայն հավանականությամբ, կմնա երկյակը: Թեժ աշունը շատ ավելի թեժ եղավ Քառյակ-Եռյակ-ի համար, քան իշխանությունների: Եղանակն էլ հասկացավ, որ ոչ մի թեժություն չկա, ու միանգամից ցրտերը եկան:

Երեկ ուկրաինացիները տոնում էին Եվրոմայդանի մեկ տարին: Լավ, Ղրիմը զուտ տարածք էր, որը կորցրեցին՝ դա դեռ մի կողմ: Բայց ո՞նց կարելի է տոն անվանել մի բանին, որը 4000 մարդու կյանք խլեց ու դեռ խլում է: Փաստորեն, մի Եվրոպա մտնելու ու «դեմոկրատիայի» համար կարելի էր Ղրիմ կորցնե՞լ ու 4000 մարդու կյանք զոհե՞լ: Ես ասել եմ ու կասեմ՝ «դեմոկրատիա» բառը ստեղծվել է, որ մարդիկ զոհվեն ու ավելի հեշտ կառավարվեն: Ի՞նչ է դեմոկրատիան....

Ուղղաթիռի խոցվելուց հետո մեկ շաբաթից ավել ժամանակ է անցել: Դավիթը Սանասարյանը դեռ հացադուլի մեջ է: Առողջություն նրան: Նա երևի թե ամենաճիշտ տեղն է ընտրել հացադուլի համար: Ասենք, եթե ԵԱՀԿ-ն ոչ մի բան չի անում, խի՞ ա անիմաստ շենք զբաղեցրել Հայաստանում, թող գնան Հայստանից, էտ շենքն էլ մենք մի բանի համար կօգտագործենք: Սա այն դեպքն է, ոնց որ սառնարանում տեղ չլինի, բայց դու փչացած երշիկ պահես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել