Tert.am-ը գրում է․

Ուկրաինական Բերեզնովատովկա գյուղում մեծացած հայազգի Սերգեյ Նիգոյանին վիճակված էր բացել «Երկնային հարյուրյակի» հաշիվը, գրում է Обозреватель-ը։

2014թ. հունվարի 22-ի առավոտյան 20-ամյա Սերգեյը զոհվեց դիպուկահարի փամփուշտից Կիևի Գրուշչևսկու փողոցում։ Երիտասարդը մայրաքաղաք Կիև էր եկել Եվրամայդանի սկսվելուց 2 շաբաթ անց՝ առանց ծնողներին տեղեկացնելու։ Միայն Կիև հասնելուց հետո էր նա զանգահարել տուն և հայտնել, որ մտադիր է մինչև վերջ կանգնել։ Սուրբծննդյան նախօրեին այցելել էր ծնողներին և կրկին վերադարձել մայրաքաղաք։ Իսկ 2 շաբաթ անց՝ զոհվել։

Սերգեյի հուղարկավորությանը նրա գյուղ էին ժամանել մարդիկ ամբողջ Ուկրաինայից։ Հունվարյան քամու սուլոցի տակ բազմահազարանոց ամբոխը երգում էր Ուկրաինայի հիմնը և բղավում՝ «Փա՛ռք հերոսներին»։

«Մարդիկ ամբողջ աշխարհից մինչ օրս զանգահարում են, աջակցում։ Պարզապես ասում են՝ «Շնորհակալություն ձեզ ձեր որդու համար»,- պատմել է Սերգեյի հայրը՝ Գարեգին Նիգոյանը։

Սերգեյի ծնողները լուռ և համեստ մարդիկ են։ Նրանք դեռ չեն կարողանում համակերպվել կատարվածի հետ։ Տարեցները մնացել են առանց միակ և թանկագին երեխայի, իսկ թե ում համար և ինչու է նա հերոս՝ իրենց համար երկրորդական հարց է։

Ապրում են փակ, շատ համեստ, եթե ոչ՝ աղքատ։ Փոքրիկ խրճիթում միակ զարդը սրբապատկերներն են, իսկ բակում՝ 2-3 հնդկահավերը։

Год спустя: журналисты поговорили с родителями первого погибшего на Майдане

В маленькой старой хате одно украшение - иконы, во дворе – пара-тройка курлыкающих индюков. Фото: личный архив

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել