Բաղադրությունը. ջուր` 83-85%, շաքարներ` 10-19%, ազոտային նյութեր` 0.5-0.6%, ճարպեր` 0.15%, էքստրակտային նյութեր`1.6-1.8%, բջջաթաղանթ` 2.8-3%, մոխրային մնացորդ` 0.28-0.3%: Պարունակում է նաև 5 մգ վիտամին С, Вխմբի վիտամիններ, դաբաղանյութեր:

Կիրառումը

Աոաջինը Հիպոկրատն է հիշատակում նռան բուժիչ հատկությունների մասին: Նա նռան հյութն օգտագործել է ստամոքսային հիվանդությունների, իսկ կեղևը` դիզենտերիայի ու վերքերի բուժման դեպքում:

Բերտպինին նռան հյութն օգտագործել է թութքի դեմ: Հյութը կարելի է օգտագործել նաև կոկորդայինհիվանդությունների բուժման համար: Արմատի կեղևի եփուկը ճիճվասպան է:

Կեղևը կարելի է նաև չորացնել, աղալ և խառնել սննդի հետ: Ընդհանրապես, չինական բժշկության մեջ խիստ տարածում է գտել չորացրած բույսերի, պտուղների, սերմերի սոլացված (ալյուրի տեսքով) օգտագործումը:

Չինացի բժիշկները գտնում են, որդեղաբույսերն ուժգին ազդեցություն են գործում այս տեսքով և ոչ թե եփած վիճակում:

Ծադկի եփուկն օգտագործում են բերանի հիվանդությունների, լուծի դեպքում: Այրվածքների դեպքում կարելի է վերքը լվանալ մինչև 10% նոսրացված նռան հյութով, որից հետո պետք է ցանել պտղի կեղևի փոշի և վերքը չկապել: Այն զարմանալիորեն արագ է առողջանում:

Նուռն օգտագործում են նաև ջրգողության, դեղնախտի, սրտի անկանոն աշխատանքի դեպքում:

Արևելյան ժողովրդական բժշկության մեջ մանրացված արմատը` հալվեի հետ, որպես ցավազրկող միջոց է օգտագործվում:

Մի քանի դեղատոմսեր

Մեկ թեյի գդալ ծաղիկները կամ պտղակեդևը եփել մեկ բաժակ ջրի մեջ, պահել 2 ժամ, քամել և օգտագործել օրական 3 անգամ ճաշից առաջ`1 ճաշի գդալ:

Հյութն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ, օրական 4 անգամ` 1/4 բաժակի չափով: 2-3 ճաշի գդալ ծաղիկները փաթաթել թանզիֆի (մառլյայի) մեջ, մի քանի րոպե պահել եռացող ջրում և թրջոց դնել բորբոքված տեղերին:

Ամիրդովլաթը գրում է, որ ճարպի հետ ճզմված հյութը կաթեցնում են ականջի մեջ ցավերի դեպքում, պտղիհյութը թարթիչներին են քսում բորբոքման դեպքում, տերևներն ամրացնում են մազերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել