Լավ, բա չիմանա՞նք՝ մեր օդաչուները հանուն ինչի զոհեցին իրենց կյանքերը։
Չասեք ամպագոռգոռ բաներ։ Ես բոլորից լավ կարող եմ այդ ամպագոռգոռները ձևակերպել ու շարադրել։ Դրա կարիքը մենք չպիտի ունենանք, եթե գլխներիս գոնե դեռ մի կոպեկի խելք մնացել է, ու իրականության զգացումը վերջնականապես չենք կորցրել։ Սուտ ու փուտ ազգային-ազատագրական մուղամների թարգը եկեք տանք ու կոնկրետ հարցնենք.
Մարդիկ գնացել են ծառայության և կատարել են որոշակի առաջադրանք։ Ո՞րն էր այդ առաջադրանքը։ Սովորական զորավարժություննե՞ր են եղել, ու ռազմական չգիտեմ ինչ գաղտնիք ասած չեք լինի, եթե մեզ բացատրեք ու ասեք, որ ահա այս խնդիրներն էին դրված երկու ուղղաթիռների անձնակազմերի առաջ, և նրանք ահա այս, այս և այս մյուս մանյովրները պիտի կատարեին հետևյալ մի քանի նպատակներով և թվարկեք այդ նպատակները։
Թե չէ ստացվում է, որ մարդկանց հենց նենց հավեսի համար ուղարկել եք կրակի բերանը ու գլուխները կերել եք ձեր ապուշ անխելքության պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել