Երևան, Հայաստան
32° Ց: 38°   Գ: 21°
16.09.2012  23:06

Ավետիք Իսահակյան. Կենսագրություն

BlogNews

Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Սկիզբը

Դիտվել է 15133 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Հարցում
Оптика ангельские глазки
Честные низкие цены на Оптика Тойота! Доставка в день заказа
optikatuning.ru
Изготовление сувениров из дерева. Изготовлению сувениров из дерева вы можете ознакомиться на сайте .
teplopodarka.ru
Итальянские обои для стен sirpi
Цена обоев- Подробная Информация описание цены
parketservice.org
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511