Օրերս Երևան հեռուստաընկերության «Երևանն է խոսում» հաղորդման թեման սեքսն էր:
Շատ եմ ափսոսում, որ նման թեմաներ են արծարծվում մեր եթերում, մենք բոլորս էլ լավ գիտակցում, լավ հասկանում ենք այդ երևույթի լավ և վատ կողմերը, ուղղակի կարծում եմ, որ եթերով պետք է լինի հաղորդում ոչ թե սեռական հարաբերության մասին, այլ այդ եթերը պետք է ողողված լինի դաստիարակչական, ուսուցողական հաղորդումներով:
Եվ հիմա արդեն մի պահ հետադարձ հայացք եմ նետում խորհրդային Հայաստան և տեսնում, որ այն ժամանակ մենք, մեր մեծերն անգամ ամաչում էին ընկերական շրջապատում խոսել սեռական ակտի մասին, եթերով անգամ համբյուր ցուցադրելն էր արգելված, իսկ հիմա այդ բառը դարձել է ակտուալ և գրեթե օգտագործվող բառերի մեջ առաջին հորիզոնականն է զբաղեցնում:
Կոչ-խնդրանքով դիմում եմ Երևան հեռուստաընկերության ղեկավարությանը և, առհասարակ, հայկական հեռուստաընկերությունների ղեկավարություններին խնդրում եմ իմիջ ստեղծելուց առաջ հիշեցեք, որ էկրանի այն կողմում ձեզ դիտում են դեռահասներ, պատանիներ, աղջիկներ, քույրեր և մայրեր, եթերով փորձեք մեր մեջ սերմանել սեր, հարգանք դեպի հայրենիք, դեպի ծնող, դեպի կրթություն և այլն, այլ ոչ թե մի քանի գրոշ ավել վաստակելու համար աղավաղեք եթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել