Եռյակի սեպարատիստը

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն»  կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կանցկացնի  «քաղաքացիական ժողով»:

Ասվածից ակնհայտ երևում է, որ Րաֆֆին դժգոհ է Եռյակում իր ունեցած կարգավիճակից ու դիրքից, առավել ևս այնտեղ տիրող մթնոլորտից. խոսքն անսկզբունքայնության և միմյանցից տարանջատված գործելու, կարծիքներ հայտնելու մասին է, որը մեկ բառով կոչվում է օրակարգ:
Նա նաև անդրադարձել է հրապարակային շարժումներ ու հանրահավաքներ անցկացնելու հարցին՝ պահանջելով նոյեմբերին անպայման կազմակերպել հանրահավաք, որն, ինչպես հայտնի է, սվիններով է ընդունվում Եռյակյան մյուս ուժի կողմից:
ԲՀԿ-ն կարճ ժամանակ հետո տարածեց իր պատասխանը, որտեղ Տիգրան Ուրիխանյանը բավականին կոշտ ոճով հակադարձել էր գլխավոր «Ժառանգորդին»: Նա նշել է նաև, որ նա, ով խոչընդոտում է երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, պետք է դաշտից հեռանա:
Նման բացահայտ որոնումնեով, փաստորեն, ԲՀԿ-ն ևս մեկ անգամ հաստատում է իր հեգեմոնությունն այդ բլոկում, և կարծես արդեն նկատվում է Եռյակի խրամատի հաջորդ լքողը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԶԼՄ-ի հետ հանդիպմանն անդրադարձավ Հովհաննիսյանի հայտարարությանը: Սարգսյանը փաստեց, որ Ռուբիկ Հակոբյանը դժվար թե կիսեր այդ տեսակետը, իսկ Փոստանջյանը միշտ այլ բան է ասում` շեշտելով ժառանգության ներսում տիրող քաոսը:
ՀԱԿ պատգամավորը պարզ ակնարկում է, որ Եռյակում իրենք որպես Ժառանգության ներկայացուցիչ ճանաչում են Ռուբիկ Հակոբյանին, իսկ Րաֆֆու տեսակետը իրենց համար այդքան էլ կարևոր մոտեցում չէ:
Ունենում ենք հետևյալ միջավայրը. ԲՀԿ-ի հեգեմոնյանը և նախաձեռնողականությունն իր տարածած այս հայտարարության մեջ դառնում է ընդգծված, ինչ-որ տեղ նաև իշխող, ՀԱԿ-ն ավելի մեղմացուցիչ բնորոշումներով է հանդես գալիս՝ փորձելով իրավիճակը չբարդացնել ու չսրել:
Ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ. զգացվում է` ինքնահաստատման բնազդը դեռ հաղթահարված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել