Թեստը անցնելու համար Ձեզ հարկավոր է թուղթ և գրիչ:

 Կանոնները:

Պատկերացրեք Ձեզ այն իրավիճակներում, որոնք կառաջարկվեն ներքևում: Փորձեք որքան հնարավոր է մանրամասն և պատկերավոր պատկերացնել: Գրի առեք Ձեր պատկերացրածը:

Իրավիճակները:

1. Պատկերացրեք Դուք ուղտի վրա նստած գնում եք  մեծ ու անծայր անապատով, և թվում է, թե ավազե բուրգերը  վերջ չունեն:  Դուք արդեն գերհոգնած եք և այլևս չեք կարողանում շարունակել ճանապարհը: Ինչ կասեք Դուք ուղտին, որը այդ ամբողջ ընթացքում Ձեզ տանում էր:

2. Այն պահին, երբ թվում է, թե Դուք ծարավից կմեռնեք, Ձեր աչքի առջև է հայտնվում մի մեծ ու չքնաղ օազիս: Բայց ինչ-որ մեկը Ձեզանից առաջ է հասցրել լինել այդտեղ: Բայց ով է նա: Ճանապարհորդ, Դուք նրան ճանաչում եք, ինչ որ մեկի անունը նշեք:

3. Ժամանակն անապատում շատ դանդաղ է անցնում: Եվ թվում է` մի ողջ կյանք եք անցել, մինչև հորիզում սկսեցին քաղաքի նշույլներ երևալ: Վերջապես Դուք քաղաքի հասաք: Ինչ եք դուք զգում:

4. Եկավ ժամանակը ուղտից բաժանվելու, որի հետ Դուք այսքան երկար ճանապարհ եք անցել: Հենց Դուք իջնում եք, մեկ այն ճանապարհորդ նստում է նրա վրա և ճանապարհ ընկնում անապատ: Ով է այդ ուրիշը, անուն նշեք:

Թեստի մեկնաբանությունը:

Անապատը և ուղտը խորհրդանշում են ճանապարհորդություն դեպի անձնական ազատություն:  Այդ ճանապարհին Դուք բաժանվում եք Ձեզ համար հարազատ շատ մարդկանցից:

1. Բառերը որոնք Դուք ասում եք ուղտին, դա այն բառերն են, որոնք Դուք կասեք Ձեր սիրելիին նրանից բաժանվելիս: Ինչպիսին են այդ բառերը, մխիթարանքի խոսքեր, որ Դուք էլի կհանդիպեք, որ ամեն ինչ լավ կլինի, թե դրանք հուսահատության խոսքեր են:

2. Հոգեբանության մեջ օազիսը նշանակում է խնդիրների լուծման բանալի: Մարդը, ում Դուք այնտեղ պատկերացրեցիք Ձեզանից առաջ, կարող էր օգնել Ձեզ հաղթահարել խնդիրները: Բայց Դուք նրան անցյալում եք թողել:

3. Ճանապարհորդության վերջում երևացող քաղաքը խորհրդանշում է ապագայի հանդեպ Ձեր հույսերն ու երազանքները, որոնք արդեն նշմարվում են, Դուք հաղթահարում եք խնդիրները: Քաղաը տեսնելիս Ձեր զգացումները այն զգացումներն են, որը Դուք ունեք երկար ժամանակ խնդիրների մեջ լինելուց հետո:

4. Նոր ճանապարհորդը դա այն մարդն է, ում հանդեպ Դուք գաղտնի խանդի կամ նախանձի զգացում ունեք, Ձեր կարծիքով նա ուզում է Ձեր տեղը զբաղեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել