Դարն ապրած կոյագծեր. ո՞ւմ բնակարանից է ջուրը հոսումArmnewsTV.am-ը գրում է․

Հարևանների վեճն արդեն 3 տարվա պատմություն ունի: Լուկաշին գյուղի բազմաբնակարան շենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերում բնակվող Լենան, Ֆիրուզան ու Ռոմիկը ոչ մի կերպ չեն կարողանում պարզել, թե ում բնակարանից է ջուր լցվում մյուսի տուն: Առաջին հարկի բնակիչ Լենա Խաչատրյանը համոզված է, որ երկրորդ հարկից իջնող կոյուղաջուրն է պատերի և առաստաղի քայքայման պատճառը: Երկրորդ հարկում բնակվող Ֆիրուզա Մելքումյանն էլ պնդում է, որ երրորդ հարկի հարևանն է մեղավոր: Երրորդ հարկի բնակիչ Ռոմիկ Կարապետյանին հարցն արդեն նյարդայնացնում է: Երեք տարի է` Ֆիրուզային չի կարողանում բացատրել, որ ընդհանուր կոյուղագիծն է քայքայված, ինքը դրա հետ որևէ կապ չունի:

Ֆիրուզա Մելքումյանին չեն մխիթարում հարևանի արդարացումները, վնասի փոխհատուցում է պահանջում: Լուկաշինի գյուղապետարանը Ֆիրուզայի խնդրանքին արձագանքելով` համայքնի բյուջեով մասնակի նորոգել է ցանցը: Լուկաշինում հիմա խմելու ջրի ցանցի նորոգման աշխատանքներ են կատարվում: Գյուղապետի տեղակալը խոստանում է` հնարավորության դեպքում կանդրադառնան նաև բազմահարկ շենքի կոյուղագծի խնդրին, բայց վթարների պատճառած վնասները պարտավոր չեն փոխհատուցել:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել