Ազատության հրապարակից Եվրասիական միությունը գովաբանող եռյակի առաջնորդներից մեկը Բրյուսելում հայտարարում է, որ ինքը դեմ է Հայաստանի Եվասիական ինտեգրմանը:
Հետևաբար կամ եռյակի երկյակն է ստում, որ կողմ է Հայաստանի պրոռուսկաան դիրքորոշմանը, կամ եռյակի Րաֆֆին է ստում, որ ինքը եվրոպամետ գործիչ է:
Եվ եթե նրանք չեն ստում, կամ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը եռյակից կհեռացնեն Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքը կհեռանա եռյակից:
Քաղաքական բոլոր ասպեկտներով եռյակը աբսուրդի թատրոն է հիշեցնում, որը վստահաբար քաղաքական ապագա չի կարող ունենալ:
Փաստորեն, օլիգարխը, օլիգարխի դեմ պայքարողը և օլիգարխի դեմ պայքարողի դեմ պայքարողը դեռ մի հատ էլ աշխարհաքաղաքական հակասություն ունեն: 
Փաստորեն՝ ընդամենը մեկ բան է միավորում եռյակին՝ ամեն գնով հասնել իշխանության՝ կիսատ թողած թալանը շարունակելու, անհասկանալի ճանապարհով ձեռք բերած հարստությունը պահպանելու և սեփական ամբիցիաները բավարարելու համար:
Հ.Գ. Հայաստանի ներքաղաքական խնդիրները պետք է լուծել Հայաստանում, երբ այդ խնդիրները հասնում են Բրյուսել կամ Վաշինգթոն, երկիը հայտնվում է Վրաստանի կամ Ուկրաինայի կարգավիճակում, քանզի որևէ մեկը մեզանից շատ չի սիրում մեր երկիրը և մեզանից ավելի շատ շահագրգռված չէ, այն ավելի լավը դարձնելու հարցում: 
Ցավում եմ, որ Րաֆֆին՝ փոխանակ «սանձի» իր գաղափարակից Զարուհի Փոստանջյանին, գնալով նմանվում է նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել