Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի մեկնաբանությանը, թե ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ զինուժի ուղղաթիռի խոցման միջադեպը տեղի է ունեցել, ըստ էության, ոչ թե չեզոք գոտում, այլ ոչ մեկի հողում, նկատեց, որ ամերիկացի դիվանագետը փորձել է այդ հասկացությանը տալ ավելի դիվանագիտական բացատրություն: «Բայց իրականությունն այն է, որ ռազմական առումով գոյություն ունեն նման գոտիներ: Սովորաբար, նման գոտիներ լինում են սահմանների երկայնքով, և մեր պարագայում, երևի թե, ժամանակը չէ ասել՝ սահմաններ, բայց մենք այդպես ենք ընկալում»,-ասաց Դավիթ Բաբայանը:

-Պարո՛ն Բաբայան, Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա ոչ մի «չեզոք»տարածք, կա «ոչ մեկի հող» (no man’s land), սահմանումը, որը բաժանում է ռազմական ուժերը: Ստեփանակերտում ինչպե՞ս ընդունեցին համանախագահի այդ մեկնաբանությունը:

- Ընդհանուր առմամբ, «չեզոք գոտի» հասկացությունը ռազմական է, և ինչ-որ ձևով՝ ռազմաքաղաքական: Այսինքն՝ սա մի տարածք է, որը չի վերահսկվում որևէ կողմի միջև: Սա է այդ հասկացությունը: Եվ աշխարհում եղել են այդպիսի նախադեպեր, երբ չեզոք գոտիներ են եղել, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների միջև չեզոք գոտիներ են եղել: Մեզ մոտ, ուղղակի սա ռազմական հասկացություն է, որը այդպես էլ կա (դե ֆակտո – Tert.am) և որը վաղուց գոյություն ունի:


- Այսինքն՝ ըստ Ձեզ համանախագահող երկրի նախագահը ուղղակի դիվանագետի լեզվո՞վ է խոսել:


-Այո՛, ինձ թվում է՝ այդպիսի փորձ է արել կամ՝ ինչ-որ որակավորում տալ, բայց իրականությունն այն է, որ ռազմական առումով գոյություն ունեն նման գոտիներ: Սովորաբար, նման գոտիներ լինում են սահմանների երկայնքով, և մեր պարագայում, երևի թե, ժամանակը չէ ասել՝ սահմաններ, բայց մենք այդպես ենք ընկալում:


-Այսինքն՝ նկատի ունեք ղարաբաղա-արդրբեջանական սահմաննե՞ր:


-Այո՛:

-Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, միջազգային հանրության հայտարարությունները տարբեր գնահատականների արժանացան, նաև նշվեց, որ դրանք հասցեական չեն, թեև համանախագահների վերջին հայտարարությունում կոնկրետ Ադրբեջանին հորդոր կար: Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակի մեղավորների հստակ տարորոշում կա՞:


- Արդեն ժամանակն է ավելի նպատակային հայտարարություններ անելու, ավելի թիրախավորած, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպիսի ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել: Կարծում եմ, որ արդեն հերիք է՝ ընդհանրական հայտարարություններ անել: Լավ, Սաֆարովին բաց թողեցին … էն մեկը, ա՛յս մեկը, հիմա էլ ահաբեկչության են գնում, և հիմա ի՞նչ պետք է անեն, որ ավելի թիրախավորված հայտարարություն անեն: Իմ կարծիքով՝ արդեն ժամանակն է, որպեսզի կոնկրետ դիրքեր ապահոված հայտարարություններ անեն: Մանավանդ, որ ագրեսորը հենց դրանից էլ ավելի է ոգևորվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել