1. Մսի կտորը աղ դրեք, ապա բաստուրմա դրեք հազրեվարդով, ուրցով, կիտրոնի կեղևով և սխտորով ու գիշերը թողեք այդպես մնա:   
2. Ստեյքի վրա ձիթապտղի յուղ քսեք և դրեք այն նախապես լավ տաքացված պողպատե թասի մեջ:  

3. Հեռացեք ջեռոցից ու թույլ տվեք, որպեսզի ջեռոցն ու միսը «մտերմանան»: Արդյունքում կստանաք խրթխրթան, սակայն ոչ վառված հյութալի ստեյք:

Անհրաժեշտ պարագաներ ու մթերք

1. Խոհանոցային պարագաներ. համեղ ստեյքի պատրաստման գաղտնիքը հասարակ պողպատե կաթսան է: Այն իր մեջ է պահպանում ջերմությունը ու միսը դրանում ինքնաբերաբար պատրաստվում է անգամ ջեռոցն անջատելուց հետո: Ձեռքի տակ ունեցեք խոհանոցային ունելի և դրանով ժամանակ առ ժամանակ շրջեք մսի կտորը, որպեսզի այն բոլոր մասերից խրթխրթան լինի: Եթե հատուկ խոհանոցային ջերմաչափ չունեք, ապա կարող եք միսը ծակելով իմանալ, թե արդյոք այն եփված է: Պետք է նաև ունենալ շատ սուր դանակ: Մի՛ թերագնահատեք դրա կարևորությունը: Մսի հարթ կտորներ ստանալու համար սա պարտադիր նախապայման է:

2. Միսը. թարմ մսի ցանկացած կտորն էլ կարող է համեղ ճաշատեսակի հումք հանդիսանալ, սակայն ստեյքի համար լավագույնը ոսկորին մոտիկ գտնվող միսն է: Այդ իսկ պատճառով էլ ստեյք պատրաստելու համար հաճախ օգտագործվում է կողոսկրի միսը:  

3. Աղը. աղը ստեյքի պատրաստման կարևորագույն բաղադրատարրերից է: Մոռացեք աղը խնայողաբար օգտագործելու մասին. ստեյքի պատրաստման ժամանակ առատորեն աղով պատեք միսը, հակառակ դեպքում անհամ բան կստացվի:

4. Բաստուրմա. հազրեվարդով, ուրցով, կիտրոնի կեղևով և սխտորով համեմելով միսը՝ Դուք կապահովեք ստեյքի ախորժելի բույրը:  

5. Չափավոր ձեթ. ձեթով պետք է պատել ստեյքը, ոչ թե կաթսան:

6. Կարագ.  Հալեցված շագանակագույն կարագը պետք է լցնել մսի շերտի վրա այն ժամանակ, երբ կաթսայում պղպջակներ են հայտնվում: Խառնվելով հազրեվարդի, ուրցի, կիտրոնի կեղևի և սխտորի հետ՝ կարագը նոր համուհոտ է տալիս մսին:

Բաղադրատոմսը

Պատրաստման ժամանակը՝ 30 րոպե՝ չհաշված միսը համեմելու ժամանակը
Եփման ժամանակը՝ 14 րոպե
Ընդհանուր առմամբ՝ 44 րոպե + միսը համեմելու ժամանակը  

Բաղադրատարրերը

900 գրամանոց տավարի մսի կտոր 

Խոշոր աղ

2 ճյուղ հազրեվարդ

4 շերտ կիտրոնի կճեպ

6 ճյուղ ուրց

6 պճեղ ծեծած սխտոր  

1½ ճաշի գդալ ձիթապտղի յուղ

3 ճաշի գդալ բնական կարագ  

Fleur de sel տեսակի ծովի աղ խավարտի համար

Պատրաստման եղանակը

horizontal

1. Ստեյքը չորացրեք հատուկ խոհանոցային թղթով, ապա համեմեք աղով: Հազրեվարդի մի ճյուղից պոկեք թերթիկները  ու լցրեք դրանք փոքրիկ թասի մեջ կիտրոնի կեղև, 4 ճյուղ ուրցի ու 4 պճեղ սխտորի հետ: Լավ խառնեք այս ամենը: Կիտրոնի կեղևի ու բույսերի այս խառնուրդով  պատեք միսը: Պլաստիկ փաթաթանի մեջ դրեք միսը ու թողեք սառնարանում ամենաքիը 4 ժամ, սակայն ավելի լավ է՝ մի գիշեր:

horizontal

2. Հանեք ստեյքը սառնարանից ու թողեք այնքան, որպեսզի այն սենյակային ջերմաստիճանի գա: Հեռացրեք հազրեվարդի, ուրցի, սխտորի ու կիտրոնի կեղևի մնացորդները: Ձիթապտղի յուղ քսեք մսի վրա:

horizontal

3. Միջին ջերմաստիճանի վրա մի լավ տաքացրեք պողպատե կաթսան:  Դրա մեջ դրեք ստեյքը ու պատրաստեք այն մինչև տակի մասը թեթևակի խրթխրթան կդառնա (մոտ 4 րոպե): Ունելու օգնությամբ շրջեք միսը ժամանակ առ ժամանակ: Մոտ հինգ րոպե կպահանջվի, որպեսզի մսի տարբեր կողմերը նույնպես թեթևակի խանձվեն:

horizontalՇրջեք ստեյքը, ապա կարագ ավելացրեք թասի մեջ մնացած հազրեվարդի, ուրցի և սխտորի հետ: Մեծ գդալի օգնությամբ բուսայուղով պատեք ստեյքը և թողեք այնքան ժամանակ, մինչև որ խոհարարական ջերմաչափը ցույց կտա, որ մսի ջերմությունը 130° է: Սա մոտավորապես 5 րոպե կխլի:

horizontal

4. Կտրատման տախտակի վրա տեղափոխեք ստեյքը և թողեք այնտեղ, ապա հեռացրեք ոսկորը ու բարակ կտրատեք այն: Համեմեք ծովի աղով ու անմիջապես մատուցեք: 

horizontal

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել