Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնում ծնված և մինչ օրս «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում գտնվող առանց վերջույթների երեխայի փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո, քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել երեխային ուղեգրել Միսիոներների բարեգործական կազմակերպություն:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշվում է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Միսիոներների բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպության սաներին տրամադրում է անվճար առողջապահական ծառայություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել