Հասկին մռնչում է ուտելիք գտնելու համար շրջակայքը հոտոտող բևեռային արջի վրա Կանադայի Մանիտոբա շրջանի Չերչիլի տարածքում:
Բրիտանական էնդմիկ թռչունը փորձում է ձուկ որսալ Թորիջ գետից:
«American Eagle Outfitters» ընկերությունը ներկայացրել է շների համար ստեղծված սուրբծննդյան հագուստի հավաքածուն:
30-40 մետր խորության հսկայական խոռոչ է հայտնվել Ռուսաստանի Պերմի շրջանի լքված հանքավայրի տարածքում:
Անգլիացի սերֆեր Էնդրյու Քոթոնը Պորտուգալիայի Պրայա դո Նորտեյում Մեծ ալիքի 2014-2015 սեզոնին ալիքի վրայով սահելիս:
Չինաստանի Ջիլին նահանգի Չանգչուն բնակավայրում աշխատակիցները մայթերի մոտ պլաստիկից արհեստական թփեր են տեղադրում:
Բնակիչները փորձում են մաքրել Նյու Յորքի Բաֆալո բնակավայրում 1,5 մ տեղացած ձյունը:
«Volvo» օվկիանոսային մրցարշավին Քեյփ Թաունից Աբու Դաբի լողալ պատրաստվող նավերը:
Ոստիկանությունը Միսսուրի նահանգի Ֆերգուսոն բնակավայրում բռնկված ցույցի ժամանակ: Մարդիկ սպասում են Ֆերգուսոնում անզեն դեռահասին սպանող ոստիկանի դատավճռի հրապարակմանը:
Իտալացի Մատեո Մանասերոն գոլֆի առաջին հարվածն է իրականացնում Դուբայում կայացող DP գոլֆի աշխարհի առաջնության բացման խաղում:
Արքայազն Հարրին պոլո է խաղում Աբու Դաբիի Ղանթուտ պոլո ակումբում:
Մատիաս Բրոդան՝ փայտե էլեկտրոնային հեծանիվի նախագծողն ու դիզայները, Բեռլինի փողոցներից մեկում վարում է իր ստեղծած հեծանիվի նախատիպը: Հեծանիվը վաճառքի կհանվի 2015թ.-ի գարնանը և մոտավորապես 3950 եվրո կարժենա:
«Բիոնիկական թռչնի» գյուտարար ու նախագծող Էդվին Վան Ռուիմբիկն իր ստեղծած թռչող սարքով (Մարսել, Ֆրանսիա):
Թռչող սարքը հեռակառավարվում է սմարտֆոնի միջոցով:
Կանադայում Բրիտանական Կոլումբիայի Բարնաբի բնակավայրում Քինդեր Մորգանի խողովակաշարի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանը բռնել է ցուցարարի կոկորդից:
Ոստիկանությունը փորձում է ցրել Մեխիկոյում Ազգային պալատի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ովքեր իշխանություններից պահանջում են գտնել անհետ կորած 43 ուսանողներին: