Հայաստանում արդեն երկու տարի է անցկացվում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում - 2014» մրցանակաբաշխությունը: Լավագույն ապրանքանիշերը որոշվում են սպառողների քվեարկությամբ: Մրցույթի նպատակն է օժանդակել տեղական արտադրողներին և բացահայտել հայ սպառողների կարծիքով լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերության ոլորտում։ Այս տարի քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 10-31-ը Armbrand.am կայքում։ Քվեարկության արդյունքում «Կաթնաշոռ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել  «Աշտարակ-Կաթ» ընկերության կողմից արտադրված կաթնաշոռը: 

Մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում:
«Սպառողներն իրենք են մուտքագրել այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակ չենք առաջարկել» - մամուլի ասուլիսում ասաց «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում ժողովրդական քվեարկության բոլոր մասնակիցներին մրցանակներ են շնորհվել: Մրցանակը «Ժողովրդական ապրանքանիշ №1» գրությամբ յուրահատուկ տարբերանշան է, որն արտադրողը կարող է օգտագործել իր գովազդային արշավներում կամ տեղադրել ապրանքի փաթեթավորման վրա երկու տարվա ընթացքում։
Քվեարկության կազմակերպիչներն են` «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել