Tert.am-ը գրում է.

Ոսկեգործության ոլորտը պետք է առանձնացվի արտադրության մյուս ճյուղերից և առանձին մոտեցում ցույց տրվի պետության կողմից: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպմանը պնդեցին ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչները: «Վաղարշ և որդիներ» ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանն ընդգծեց, որ օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այս ոլորտի յուրահատկությունները:

«Ոսկերչության ոլորտում մարդկանց 70-80 տոկոսն աշխատում է սև շուկայում։ Իմ կարծիքով այս ոլորտում պետք է մեծացվի ավելացված հարկի մուծման սանդղակը: Այսինքն՝ ոչ թե 58 մլն շահույթի դեպքում ավելացված հարկ մուծվի, այլ՝ 100-150 մլն-ի դեպքում: Սա կօգնի, որ բյուջեի մուտքերը մեծանան, մարդիկ չեն վախենա օրինական դաշտում աշխատել»,- ասաց նա:

Վաղարշ Աբրահամյանն ընդգծեց նաև, որ այսօր երբ Հայաստանից զրո տոկոս դրույքաչափով ոսկու հումք են արտահանում՝ զարդ պատրաստելու, Հայաստան ներմուծելիս 10% մաքսատուրք են վճարում, ինչը հունվարի մեկից բարձրանալու է և հասնելու է 16%-ի:

Նախարարը բացատրեց. «Դրույքաչափը առաջի հայացքից է թվում, որ բարձրանում է, հումքի և զարդի գների տարբերության 16%-ն է հարկվելու, ինչը ավելի քիչ գումար է կազմելու»,-ասաց նա:

«Երևանի ոսկերչական գործարանի» ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում ոսկու հումք է արտադրվում, որը արտահանվում է Հայաստանից և հետո իրենք ներկրում են մշակված ոսկին ավելի թանկ գնով: Նա առաջարկեց, որ նախարարությունը որևէ տարբերակ մշակի, որ Հայաստանում արտադրվող ոսկու հումքի ինչ-որ մաս մնա Հայաստանում և ներսի ոսկեգործները էժան գներով կարողանան ձեռք բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել