Գրիպը կանխարգելելու, պրոֆիլակտիկ բուժում անցնելու և շրջապատին չվարակելու պարզ կանոներAroxj.am-ը գրում է.

Գրիպ: Ամենատարածված վիրուսը: Առաջին հայացքից ամենաանմեղն ու անհետևանքը: Իրականում՝  տարբեր ուսումնասիրությունների արդյունքում՝ ամենաշատ հետևանքներ ունեցողը, որ զգացնել է տալիս տարիներ անց, սակայն մենք ինքներս չենք գիտակցում դա: Առջևում ցուրտ ձմեռ է՝ լավագույն ժամանակը ՛՛վաստակելու՛՛ մի լավ գրիպ՝ հազ, շնչառության դժվարություններ ու չիջնող ջերմություն: Ամեն տարի այս ժամանակահատվածում մենք բոլորս վստահ ենք, որ այս տարի կխուսափենք գրիպից՝ ավելի տաք կհագնվենք, կկրենք գլխարկ ու կփաթաթվենք տաք շարֆով: Գրիպից պաշտպանվելու միջոցները, սակայն այսքանով չեն ավարտվում: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում պարզ, բայց արդյունավետ ու կանխարգելիչ միջոցներ գրիպից խուսափելու համար:

Եվ այսպես սկսենք գրիպի ախտանիշներից.

  • Մարմնի ջեմաստիճանի բարձրացում 37-40 աստիճան
  • Գլխացավեր
  • Շնչառության դժվարություններ
  • Ցավերում հոդերում ու մկաններում
  • Հարբուխ
  • Որոշակի քրոնիկ հիվանդությունների դեպքում սրացումներ

Ինչպես կանխարգելել գրիպը՝ պրոֆիլակտիկ գործողությունների ցանկ

  • Հաճախ ու մանրակրկիտ լվացեք ձեռքերը
  • Վարեք առողջ ապրելակերպ՝ քնենք 8-9 ժամ, սնվեք առողջ
  • Ընդունեք վիտամին C
  • Խուսափեք փռշտացող ու հազացող մարդկանց հետ շփումից
  • Շատ ջուր խմեք

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել